Ռուբեն Հովհաննիսյան – «Թռչում եմ, բայց չեմ հասնում»

Երեկո էր, երբ քայլում էի ականջակալներն ականջիս` հանգիստ երաժշտությունը վայելելով, մի պահ կտրված աշխարհից:Ինձ թվում էր ամեն ինչ կանգ է առել, և ես եմ կառավարում ժամանակը:Ժամանակ, որը երբեք չի կանգնում և չես էլ կարող կանգնեցնել:Ինձ համար ժամանակի կանգնելու պատճառը միայն նա էր, ով ակնթարթորեն երևաց ճանապարհիս և նույն արագությամբ էլ հեռացավ:Խոսքը մի թիթեռի մասին է, որն ինձ ստիպել էր կորցնել ժամանակի զգացողությունը։Երբ նկատեցի իրեն, ասես իմ աշխարհ նոր գույն էր մտել, և ուզում էի ամեն կերպ պինդ բռնել, որպեսզի չփախչեր, սակայն չհաջողվեց:Չհաջողվեց, որովհետև ես այդ պահին չէի գտնվում նույն հոգեվիճակի մեջ, որում նա էր:Հոգնած քայլերով մոտեցա մի նստարանի, հանեցի ականջակալներս, որ իմ և աշխարհի միջև կապն ավելի ամրացնեի: Անջատեցի հանգիստ երաժշտությունը, ուսապարկս դրեցի կողքիս և մի պահ փակեցի աչքերս:Չեմ կարող ստել. ընկա երազանքների գիրկն այնքան, քանի դեռ չէր եկել ծխախոտի հոտը:Աչքերս բացելուն պես հասկացա, որ բոլորը գնացել են, մնացել ենք միայն ես և կապույտ պիջակով, սպիտակ դասական տաբատով տղան, ով ասես առաջին հայացքից ինտիլիգենտ մարդու տպավորություն էր թողնում: Նա ասես հանգած հրաբուխ լիներ՝ ժամանակին ժայթքած, բայց ժամանակից շուտ հանգած:Ինձնից առաջ ընկնելով ներկայացավ, պատմեց իր մասին և վերջում հավելելով «անհասանելի ճանապարհ»  արտահայտությամբ փակեց խոսակցությունը:Անկեղծ ասած իր այդքան ներկայացրածի մեջ դեռ այնպիսի բան չկար, որ կարող էի բնութագրել «անհասանելի ճանապարհ» արտահայտությամբ, բայց ինչևէ: Ի դեպ լավ էլ ստացվում էր անմիջական լինելը:Մի քանի բան խոսելուց հետո առաջարկեց գնալ մի-մի բաժակ խմելու։ Չմերժեցի, որովհետև սիրում էի նոր ծանոթություններ, խմիչք, գիշերային ակտիվություն: Երբ գնացինք խմելու, մի հետաքրքիր հարց տվեց, թե ի՞նչ է սերը:Սերը, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքումդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Բայց առաջինը պետք է հարգել, հետո նոր սիրել, իսկ հարգանքը հավատն է քո և նրա անձի նկատմամբ, մաքրությունը՝ խղճի և անկեղծությունը՝ միմյանց հանդեպ:Տիրեց խորհրդավոր լռություն ու հեռացավ… Տուն մտնելուն պես աչքիցս չվրիպեց թափթփված գրասեղանը, որի վրա դրված էր ծնողներիս նկարը՝ առանձին, կոկիկ մի մասում:Նայելով նկարին մտածում էի, որ մայրս տեսներ ինձ այս ժամին փոքր-ինչ հարբած՝ լավ չէր զգա իրեն, և միանգամից փորձեցի սթափվել:Մոտեցա սենյակիցս դուրս եկող պատշգամբ: Քաղաքում ասես ոչ մի շունչ չկար, միայն լսվում էր իմ տան ժամացույցի տկտկոցը: Ամեն անգամվա պես անգլիական մի եղանակ: Եղանակ, որը տիպիկ նկարագրությունն էր իմ հոգեվիճակի:Մի քիչ կանգնելուց և Լոնդոնյան տեսարանով զմայլվելուց հետո հանգիստ քայլերով մոտեցա գրասեղանին և սկսեցի գրել՝ սեր աննկարագրելի զգացմունք:Գրեցի փոքրիկ բանաստեղծություններ, չզգալով ինչպես լուսացավ գիշերը:Երկու-երեք ժամ քնելուց հետո կրկին դուրս եկա քաղաք իմ սիրած վայրերով զբոսնելու:Գնացի այն նստարանի մոտ, որտեղ որ հանդիպել էի գիշերվա ծխող տղային, բայց նա չկար: Սիրտս խեղդվում էր թիթեռին տեսնելու ցանկությունից: Պտտվում էի այն տարածքներով, որտեղ որ տեսել էի իրեն:Օրեր շարունակ գնում էի այդ վայր՝ հույսս չկորցնելով:Եվ մի օր, երկար նստելուց հետո հանկարծակի աչքս ծակեց նա, բայց այս անգամ ոչ թե վառ գույնզգույն հագնված լավ տրամադրությամբ, այլ տխուր, բոլորի նման կրկնվող արտաքինով:Գուցե նկատել էր, որ իրեն եմ նայում, եկավ նստեց կողքիս ու սկսեց լաց լինել:Ոչինչ չէր խոսում, միայն լալիս էր:Քանի դեռ չէր հանգստացել հարցրի. – Ի՞նչն է քո այս վիճակի պատճառը: Հանգիստ միապաղաղ ձայնով պատասխանեց. –Նա, ով երկարացրեց իմ ապրելու տևողությունը, ու իրենն էլ քչացրեց: Հրավիրեցի սրճարան: Շատ չեմ ու չումերից հետո համաձայնեց:Ներկայացանք մեկս մյուսին:Մի քիչ խոսելով այլ բաների մասին, թվում էր թե մոռացել է ինչ է լացելը:Զբոսնում էինք և հասանք այնտեղ, որտեղ որ նստած էինք, ու արցունքներն ինքնաբերաբար գնացին աչքերից:Պատմում էր՝ ով էր այն նա-ն, որ փոխել է իրեն:Իր նկարագրած նա-ն տիպիկ այն տղան էր, ում հետ որ խմելու էինք գնացել:Կիսվում էր ու անընդհատ ասում. – Մերժեցի, ավաղ, մերժեցի: Ասաց, որ մի օր այդ տղան տեսել էր իրեն այն օֆիսում, որտեղ, որ աշխատում է և տեսնելու պահից ի վեր, շարունակաբար ծաղիկներ ուղարկելով և հանդիպելու քայլեր ձեռնարկելով, չէր հրաժարվում աղջկա հետ ընկերանալու մտադրությունից:Աշխատանքից տուն տանող ճանապարհին, ճիշտ է, ինչքան էլ աղջիկը հնարավորություն չէր տալիս իրեն ուղեկցելու, բայց մեկ է՝ ուղեկցում էր:Փաստորեն, այն հարցը, որ տղան ինձ տվել էր և այն արտահայտությունը որով եզրափակել էր խոսակցությունը՝ տեղին էր:Շատ չանցած աղջիկն այլևս չդիմանալով՝ լացակումած, մեղադրական ձայնով ասաց, որ նրա չլինելու միակ պատճառը ինքն է, ով սիրում էր, սակայն չէր ասում տղային դրա մասին:Սիրում էր, սիրում էի, բայց իմացա, որ շատ փորձությունների միջով է անցել, ամեն ինչ արել է, որ շփվեն: Ցավոք, ոչինչ չի ստացվել:Եվ մի օր, անիմաստ համարելով իր կյանքը, նետվել է կամրջից…

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ