Ռոզա Բաղդասարյան – «Պայքար»

Երբերն անդարձ են, խուսափել չկա…
Անկամ ու բարդ են, պատասխան չկա։
Թեկուզ և կորչեմ, գուցե և անդարձ,
Բայց դու չկորչե’ս, հայելին վկա։

Ինչուներն ասես շարվեցին վրադ.
Բախտի°դ, թե° մտքիդ ճամփեն էր սխալ։
Աչքերդ հանի’ ր, ուղեղդ այրի’ր,
Բայց սրտիդ կրակն առանց ջուր պահիր։

Օրը ոչինչ է, ժամանակն անմիտ,
Չէ° որ հոգիները չգիտեն հաշիվ,
Նրանք ապրում են, պարում միասին,
Թեկուզ և կույր, հեռու իրարից։

Պատահական բան չկա աշխարհում,
Ու թե երբերը հանկարծ ետ դառնան,
Ուղեղդ հանի’ ր, աչքերդ այրի’ ր,
Բայց դու չկորչես, վկա է անգամ աչքիս հայելին …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ