
Արի՛, ընկե՛ր, արի խոսենք ունայն ու փուչ այս աշխարհից,
Արի նստենք ու զրուցենք Արեգակի տակ եղածից,
Մտորենք ու բողոքենք քամու բերած ու տարածից,
Հետո արի լռենք մի պահ, մի բան քաղենք քամու խոսքից,
Գուցե ինքն էլ արդարանա, ասի` պաշտպանվում է ինչ – որ մեկից։
Արի՛, ընկե՛ր, արի նստենք ու զրուցենք դեսից, դենից։
Արի երգենք, հետո պարենք, հետո երկինք նայենք նորից։
Արի լացենք ու ծիծաղենք, Ժպտանք մի պահ, էլի խոսենք,
Հետո նորից մի պահ լռենք ու Աստծո հետ զրույց անենք.
Գուցե Աստծուց մի դաս քաղենք, խրատ ստանանք նրա կողմից։
Գիտե՞ս, կայուն աշխարհ է սա, հենց նույն տեղը հավերժ կանգնած։
Մարդիկ գալիս-գնում են միշտ, ինքը հպարտ կանգնում է պինդ։
Հա՛, դու գոռա՛, դու պայքարի՛ր, բայց մի օր էլ լուռ հեռացիր։
Ի՞նչ ես կարծում, ո՞րն է կետը արահետի։
Աշխա՞րհ սարքենք, թե՞ ջարդված ճամփեն կյանքի։
Արի փորձենք անմեղ ապրել, սկսենք հաճախ երկինք նայել,
Արի անկեղծ տնակ ստեղծենք ու մարդկանց էլ այնտեղ բերենք,
Հետո դուռը փակենք ամուր, անկեղծ կյանքին ընտելացնենք։
Սևը փոխենք սպիտակ դնենք,
Երեսները պատռենք, թափենք։
Կուզեմ սերը ոտքի ելնի ու իր խոսքը առաջ տանի,
Հետո կարգվի նա դատավոր, միայն ինքը մարդկանց դատի։
Կուզեմ մարդիկ սկսեն իջնել դատավորի մեծ աթոռից,
Լեզուն թեկուզ առաջ վազի, բայց ոչ մի բան չգա սրտից։
Արի սկսենք, արի՛, ընկե՛ր, ես ուզում եմ շատ բան մաքրել այս աշխարհից։
Դու էլ, ընկե՛ր, արի մեզ հետ, նստենք, խոսենք փուչ աշխարհից,
Արի նստենք ու զրուցենք Արեգակի տակ եղածից,
Մտորենք ու բողոքենք քամու բերած ու տարածից,
Հետո արի լռենք մի պահ, չէ՞ որ դա է բարդն ամենից,
Գուցե դու էլ արդարանաս ու ներվես հենց Աստծո կողմից։