
Բարև իմ սիրելի ընթերցող,ես Ռոզան եմ Ամիրջանյան, տասնութ տարեկան եմ։Ծնվել եմ երկու հազար մեկ թվականի մայիսի տասնհինգին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Ունեմ փոքր֊ինչ մեծ ընտանիք։ Ունեմ մեկ քույր և մեկ եղբայր։ Ազատ ժամանակ սիրում եմ նկարել,ստեղծագործել,ընթերցել,զբաղվել սպորտով։ Ութ տարեկանից մինչև տասներկու տարեկան հաճախել եմ նկարչության դասերի։ Տասներեք տարեկանում հաճախել եմ երաժշտական դպրոց ,մեկ տարի սովորել նվագել քանոն երաժշտական գործիք։Մեկ տարի նաև զբաղվել եմ թեթև ատլետիկա սպորտաձևով։ Երկու հազար երեք թվականին ընդունվել եմ Կապանի թիվ տասներկու մանկապարտեզ։ Ունեցել եմ շատ ուրախ և անհոգ մանկություն,ինչու չէ նաև հետաքրքիր և ծիծաղաշարժ։Հիշում եմ ՝ ինչպես էի լացում մանկապարտեզ գնալուց,նաև հիշում եմ փախուստներս մանկապարտեզից,չէ չմտածեք ,թե չէի սիրում դաստիարակներիս ,հակառակը շա՜տ֊շա՜տ սիրում էի և սիրում եմ։Մինչև այսօր էլ նրանք ինձ հիշում եմ ,որպես չարաճճի Ռոզա։ Երկու հազար վեց թվականին ընդունվել եմ Կապանի թիվ հինգ հիմնական դպրոց ,որտեղ սովորել եմ ինը տարի։Դպրոցական տարիներս ինչ խոսք ավելի ու ավելի հետաքրքիր էին անցնում, երևի նրանից էր,որ խենթ դասարան ունեի,այսպես ասած՝ <<լիքը խենթ մեկ դասարանում>>։Հիշում եմ՝ հաճախ էինք որոշում դասից փախչել,սակայն չէր ստացվում,մի օր ,երբ որոշում ենք փախչել դասից (անգլերենի դասից) դուրս ենք գալիս բակ և միանգամից մեր առջևից դուրս է գալիս մեր ուսուցիչը…ու կրկին չստացվեց օգտվենք այդ երկար սպասված <<հաճույքից>>։ Երկու հազար տասնհինգ թվականին ,երբ ավարտեցի դպրոցս որոշեցի ընդունվեմ Կապանի Հունան Ավետիսյանի անվան համար ինը ավագ դպրոց,ընդունվեցի և սովորեցի երեք տարի։ Դեռ մանկուց ինչպես գրեթե բոլոր փոքրիկները ես նույնպես երազում էի բժիշկ դառնալու մասին,սակայն երբ մեծանում ես սկսում են փոխվել քո բոլոր երազներն ու երազանքները։Երբ արդեն մի քիչ էլ մեծացա իմ պատկերացումն փոխվեց հարյուր ութսուն աստիճանով։Այն Ռոզան ,որի երազները տանում էին դեպի բժիշկություն, հիմա տանում է դեպի լրագրություն։Ու չգիտեմ ՝ ոնց ես ինձ տեսա լրագրողի կերպարում ։ Այդ ամենը այնքան հեշտ ստացվեց ,որ ինքս էլ չհասկացա.երևի նրա համար ,որ մարդասեր եմ,շբվող,հետաքրքրասեր։Այս ամենը ինձ տարավ մի ուրիշ աշխարհ,որտեղ ամեն ինչ այլ էր։Տարավ իմ երազանքի ճանապարհով,որտեղ շատ դժվարություններ տեսա։ <<Նա ,ով ձգտում է ,հասնում է իր երազին>>…այս խոսքով ես առաջնորդվել եմ իմ կյանքի ընթացքում… Հիմա սովորում եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժնում։Ուրախությունս չափ չուներ,երբ ոտք դրեցի իմ երազանքի ճանապարհի մեկնարկի գծում… հիասթափություններս եղել են ,թե՛ ընկերներից,թե՛ուսուցիչներից,թե՛ հարազատներից։ ֊Չէ՛, Ռոզա, դու չես կարող սովորել, լրագրություն քոնը չէ ,դու չես կարողանա։ Սրանք այն խոսքերն են ,երբ ես լսում էի նրանցից։ Ինձ չէին հետաքրքրում մարդկանց կարծիքները ,իմ մեջ ես դրել էի մի նպատակ, մի երազանք ու ես արդեն գնում եմ իմ երազանքի ճանապարհով… Ես շնոիհակալ եմ այն մարդկանց ,ովքեր ինձ թերագնահատում էին ,փորձում էին կոտրել ,անկեղծ ես այդ ամենի շնորհիվ հասա իմ երազանքին ,ես այդ ամենի շնորհիվ հիմա շատ ուժեղ եմ ու այդ ամենի շնորհիվ ես դեռ գնում եմ իմ երազանքի ճանապարհով,երբ արդեն հասնեմ վերջին կանգառին դուք էլ կասեք ,որ ես կարող եմ ու ամեն բանի կհասնեմ…Մի մտածեք ,թե ես մի փոքր բարձունքի հասնելով կմոռանամ հարազատներիս ,ընկերներիս,բարեկամներիս,ուսուցիչներիս։ Չէ՛ ես այդ մարդը չեմ , ես չեմ սիրում ինձ բարձրացնել,ես չեմ սիրում ,երբ իմ հարազատներին դժվարին պահերին մենակ եմ թողնում(ինչպես ՝ինձ)։Ես կմնամ բոլորի համար նույն Ռոզան,ով անկախ տարիքից խենթ է եղել միշտ ,ում համար անկեղծությունից և բարությունից վեր՝ ոչինչ չկա։ Սիրում եմ բոլորիդ…