Ռոզա Ամիրջանյան – «Նամակ բոլոր Զինվորներին»

Բարև եղբայր,ինչպե՞ս ես,ինչպե՞ես են անցնում ծառայոողական օրերդ։
Գիտեմ՝ որքան դժվար է քեզ համար լինել հեռու ծնողներից,ընկերներից,հարազատներից ,սիրած մարդուց։
Բայց հպարտ եղիր, ու թույլ տուր՝ հպարտությունդ հաղթի այդ դժվարությունները։
Քեզ համար այդ դժվարությունները նրա համար են,որպեսզի թե՛ ներկայում, թե՛ ապագայում կայացած մարդ լինես ու ինքդ անցնես այդ ճանապարհով,ոչ թե ինչ֊որ մեկը քեզ գրկի ու հասցնի ճանապարհի ծայրից մյուս ծայրը։
Գիտե՞ս՝ կյանքում մարդիկ հաճախ են բախվում թե՛ դժվարությունների, թե՛ փորձությունների,բայց այդ ժամանակ մարդիկ զինվոր չեն լինում ,որ կարողանան քաջությամբ հաղթահարել ամեն մի դժվարություն և փորձություն ինչպես ՝դու։
Երբ դու ծնվեցիր բոլորը գիտեին ,որ պետք է բանակ գնաս,որ պետք է զինվոր դառնաս այն էլ հայ Զինվոր,բոլորը գիտեին ,բայց դու ՝ոչ։Յուրաքանչյուր հայ ազգի զավակ ,երբ ծնվում է միանգամից իր ուսերին է կրում մի պարտք և պարտավոր է իր կյանքի ընթացքում մարել այդ պարտքը։Դու հիմա զինվոր ես,ծառայում ես Հայոց բանակում և պարտավոր ես պատվով հատուցել քո պարտքը և տուն վերադառնալ,չէ որ քեզ սպասում են բոլորը անգամ նրանք ,ովքեր քեզ հարազատ չեն ,միևնույն է նրանք սպասում են ,որովհետև բոլորը գիտակցում են ՝ դու սահմանին կանգնում ես ոչ միայն քո հարազատների խաղաղությունն ապահովելու համար այլ ամբողջ երկրի։
Գիտես ՝ մայրդ որքան հպարտ է քեզնով ,գիտես մի ամբողջ ազգ, որքան հպարտ է ,որ քեզ նման մարդիկ դեռ կան,դեռ ապրում են ու պիտի ապրեն։Քեզ մի բան կասեմ իմ զինվոր եղբայր.
֊երբ տուն կվերադառնաս անմիջապես կնայես մորդ աչքերին ու կտեսնես նրա հպարտությունը, նրա ուրախությունը ,բայց երբ արցունք նկատես նրա աչքերում չմտածես տխրության մասին,չէ֊ որ դրանք ուրախության արցունքներ կլինեն։
Ու այդ ժամանակ ամուր կգրկես մորդ ու կասես ՝ շնորհակալ եմ մայր,որ կամ…իսկ մայրդ ճակատդ համբուրելով ,արցունքներն աչքերին կասի՝ զավակս ես հպարտ եմ քեզնով։
Եղբայր ես գիտեմ,որ քեզ մոտ ամեն ինչ լավ է ու լավ է նրա համար ,որ մի ամբողջ ազգ քո կողքին է։Երբեք ,լսում ես,երբեք չկորցնես այն ուժը ,որը Աստված է քեզ տվել ,երբեք չնահանջես,ու,որ ամենակարևորն է ՝չդավաճանես երկրիդ։
Ուզում եմ քեզ ասել շնորհակալություն,ուզում եմ առջևդ խոնարհվել ու ասել՝ որքան հպարտ եմ ես…Քո շնորհիվ է,որ հիմա հանգիստ կարողանում եմ գլուխս բարձին դնել՝ իմանալով ՝ դու իմ պաշտպանն ես։
Հպարտ եմ ,որ զինվորի քույր եմ,հպարտ եմ ,որ զինվոր ունեմ բանակում…
Կարոտել եմ և սպասում եմ Ձեր վերադարձին…
Եղբա՛յր, ամենամեծ պաշտոնն՝ Հայոց բանակի զինվոր լինելն է…
Դու լավագույնն ես …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ