Ճանաչիր ինձ – Ռոմեն Սարգսյան

Ես Ռոմենն եմ և շատ ուրախ եմ, որ հենց 1995թվականին ծնվեցի Երևանում ու իմ կյանքի ողջ ուղին կապվեց հենց այստեղ։ Ասում են շատ քնկոտ եմ եղել ու օրվա մեծ մասը քնած եմ եղել։ Այդ իսկ պատճառով շուտ մեծացա։ Դպրոցական տարիներին մեզ հաճախ էին տանում թատերական ներակայացումների։ Այդտեղից էլ իմ մեջ ձևավորվեց սեր դեպի արվեստը։ Նաև Դպրոցական տարիներից զբաղվել եմ բասկետբոլով` ունեցել եմ ձեռքբերումներ։ Սպորտը ինձ շատ բան տվեց։ Ես վերցրեցի միայն չափի զգացումը, որն էլ իր դերը խաղաց իմ կյանքում։

Անցան տարին էր, երբ պատահական հայտնվեցի մի թատերական խմբակում, որտեղից էլ սկսվեց իմ մասնագիտական ուղղին, որն էլ շարունակվում է մինչ այսօր։ Նախքան բուհ ընդունվելս սովորել եմ Հայկ Սարգսյանի` Գոհար-շող թատերախմբում։ Նրանց մոտ շատ դերեր եմ կերտել։ Ավելի մասնագիտանալու համար ընդունվեցի Թատերական ինստիտուտ։ Հիմա 4-րդ կուրսում եմ Գ.Խաչատրյանի արվեստանոցում։ Ուսման տարիներին, հենց առաջին կուրսից խաղացել եմ տարբեր կուրսային աշխատանքներում։ Այստեղ ԲՈՒՀ-ում նույնպես ունեցա ձեռքբերումներ։ Հյուրախաղերով հանդես եմ եկել Իսպանիայում Հ. Թումանյանի <<Անխելք մարդը>> ներկայացումով,որտեղ խաղացել եմ գայլի դերը՝ ունենալով մեծ արձագանք։ Իսպանական վառ ու տաք հյուրախաղերին հաջորդեց Մոսկովյան ցուրտ, բայց շատ հիշարժան հյուրախաղերը։ Մոսկվա մեկնեցինք Վ.Շեքսպիրի <<Օթելլո>> Ներկայացումով՝ բեմադրիչ և ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան, խարիոգրաֆ՝ Արա Ասատուրյան։ Մոսկվայում արժանացանք տարվա լավագույն դրամատիկական ներկայացում կոչմանը։ Այդ ներկայացման մեջ խաղացել եմ Ռոդրիգոյի կերպարը։ Ներկայացումներին հաջորդեցին հեռուստասերիալները։
Հաջորդ կանգառը Արցախում է: <<Բաքոսուհիներ>> ներկայացումով հանդես կգանք, բեմադրությունը Գ.Խաչատրյանի և խարիոգրաֆ Ա. Ասատուրյանի։ Գրիգոր Խաչատրյանի այժմյան կուրսը, որտեղ ես սովորում եմ ունի իր խաղացանկը Վ. Շեքսպիր <<Օթելլո>>, Ռադիոն Բելինցկի <<Անավարտ խոսակցություն>>, Էրիպիդես <<Բաքոսուհիներ>> , նաև ունենք մյուզիքլ։ Աշխատանքները շարունակվում են։
Աշխատել եմ Գրիգ Վահրամյանի երկու շատ գեղեցիկ, խելացի նկարահանված հեռուստասերիալներում Բալենի <<Կարեն>> և Ժիրայր Գլենց <<Դավիթ>>։ Այս նկարահանումները ինձ նախ և առաջ տվեցին նոր ծանոթություններ, ընկերներ և որ ամենակարևորը նոր փորձ մասնագիտական ասպարեզում։ Որպես վերջաբան կարող եք հետևել ուսանողական թատրոնին, որպեսզի իրազեկված լինեք նոր սերնդի դերասաններով և ռեժիսիորներով։

Հետևեք ինձ ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ