Մարդկանց գլուխներին նկարչություն անող տղան


Տեխասցի վարսավիր`   Ռոբ Ֆերելը հաճախորդների գլխին «պատկերում» է հայտնի մարդկանց դիմանկարները:

Ֆերելի աշխատանքների «հերոսներն» են դառնում Նելսոն Մանդելան, Մերիլին Մոնրոն, Էյնշտեյնը, Օդրի Հեփբերնը, Թուփաքը, Ջոնի Դեփը և նույնիսկ Բարաք Օբաման։

Նախկին ատաղձագործն իր տաղանդը բացահայտել է 2008թ.-ին, երբ իր 14-ամյա եղբոր գլխին «խոզի» պատկեր է ստացել։


«Ես սկսեցի իմ դիզայնը կիրառել տեղի վարսավիրանոցում, սակայն երբ այլ վարսավիրներ սկսեցին կրկնօրինակել, որոշեցի փորձել մեկ այլ բան։ Այդ ժամանակ ես անցում արեցի դիմանկարներին»,- պատմել է Ֆերելը։



Ձեզ նույնպես կարող է դուր գալ