Ռիփի Սարգսյան – «Կյանքը ուսուցիչ է…»

Մեր ուժը միասնությունն է…
Կյանքում կլինեն շատ փորձություններ, խոչընդոտներ, դժվարություններ. բայց այս ամենն հաղթահարելուց հետո դու քեզ կզգաս աշխարհի ամենաուժեղ մարդը։
Երբեք չհանձնվես անգամ ամենադժվար պահին , միշտ պայքարի՛ր , ձգտիր հասնել ավելիին։
Չ՞է որ, ամեն ինչի վերջում հաղթում է ՊԱՅՔԱՐԸ…
Կյանքում կգան ու կգնան բազում մարդիկ , որոնք կհանդիսանան որպես ուսուցիչ։
Ոմանք քեզ մենակ կթողնեն , ոմանք քեզ կսովորեցնեն ուժեղ լինել , ոմանք կսովորեցնեն սառը դատել, ոմանք կսովորեցնեն ներել, ոմանց կհաջողվի քեզ ուրախացնել, ոմանց կհաջողվի տխրեցնել …և կգա այնպիսի մեկն ով կսովորեցնի սիրել և սիրվել, վստահել, հավատալ, քայլել առաջ , կարոտել, սպասել:
Կյանքում կգան և կգնան շատ մարդիկ , բայց կմնան միայն իրականները, ովքեր քեզ կսիրեն ուղղակի առանց պատճառի , միայն նրա համար որ դու կաս, կսիրեն քեզ քո թերություններով հանդերձ, քո լավ ու վատ կողմերով:
Միշտ ձգտիր ավելիին, այն ինչ քեզ է պատկանում պետք է միայն քեզ էլ մնա…
Եթե արել ես քո ընտրությունն ապա երբեք չփոշմանես ,այլ պահիր ու փայփայիր, մի թող որպեսզի մեկ ուրիշն վայելի այն ինչը քոնն է
Գտնելը շատ դժվար է , կորցնելն է հեշտ:
Իսկ այն ինչ գտել ես ուրեմն չպետք է կորցնես:
Կյանքում ամենալավ բաները պատահական է լինում…հանդիպում, սեր , առաջին հայացք, ամեն ինչ։
Եվ եթե այդ պատահականությունն վերածվել է ավելիի ապա դա եղել է կյանքի ցանկությունն:
Ապրի՛ր նրանով ով քեզ միշտ կհիշի , ամեն պահի , ամեն րոպեի, ամեն վարկյանի, երբեք քեզ մոռացության չի տա ,եղիր միակն քո կեսի համար:
Դեմ գնալով բոլորին հասեք ամենային, չ՞է որ այս դարում բոլորն են նախանձ և չկամ, պահիր սերդ , բռնելով ձեռքը չնայելով շրջապատին քայլեք և հասեք ձեր իսկ ուզածին…ինչ երազել եք երկուսով միասին ամենագեղեցիկ բառն դա միասնությունն է որտեղ կաք դուք . Դու և նա…Ես և Դու…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ