Օգնե՛ք հագնվի ու ասե՛ք հայելու մեջ քիչ նայի։ Ասե՛ք էլ չմոռանա բանալիներն ու ինձ։

Փոխանցե՛ք նրան, որ պարտք է ինձ…

Փոխանցե՛ք, որ պարտք է մնացել չկատարած խոստումներ, չստացած նամակներ ու հին կարոտներ։

Փոխանցե՛ք, որ սպասում եմ…

Պատմե՛ք, որ իրեն ցավի նման շնչում եմ ամբողջ մարմնով ու թանկ մնացորդի պես արտաշնչում խեղդվելով։

Ասե՛ք թող գա, չեմ քնում։ Չեմ ծածկում դռներն ու վերմակներ էլ չունեմ։ Ասե՛ք, եթե չգա կմրսեմ, բաց դռների ու անծածկ քամիների արանքում։

Փոխանցե՛ք, որ գնել եմ երազներս ու նվիրում եմ, թող գա վերցնի։ Հասցեներն ու համարները չեմ փոխել։

Խնդրե՛ք վերցնի հեռախոսն ու հավաքի համարս, ասե՛ք ներում եմ։
Ասե՛ք հավատում եմ ու թող չուշանա։

Փոխանցե՛ք բերի խոստումները, փոխանցե՛ք, որ խոստացել էր չգնալ ու ասե՛ք, որ շատ թանկ է պարտք մնացել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ