
Փնտրում եմ՝
Քաղաք,
Ուր ապրում ես դու։
Փնտրում եմ սեղան՝
Սուրճի,
Դառը քեզնով լցված։
Փնտրում եմ՝
Երազ,
Քեզ հետ հանդիպելիս։
Փնտրում եմ՝
Ցավ,
Առանց քո պատճառի։
Փնտրում եմ՝
Ծաղիկներ,
Քո հոտով պատած։
Փնտրում եմ՝
Կինո,
Քո մասին պատմող։
Փնտրում եմ՝
Գիրք,
Որի ընթերցողն ես։
Փնտրում եմ՝
Երգ,
Ուրախ ու տխուր օրերիդ։
Փնտրում եմ՝
Ռեստորան,
Քո հրավիրատոմսով։
Փնտրում եմ՝
Ոսկոր,
Որը չի սեղմում անունդ։
Փնտրում եմ՝
Հոգի,
Մարմնիդ հետ կապ չունեցող։
Փնտրում եմ՝
Գնացք,
Ուր դու չես հեռանում։
Փնտրում եմ՝
Վերջինը,
Որ պիտի նոր սկսվի։
Փնտրում եմ՝
Մեզ…
Չեմ գտնում…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0