«Ռեալի» վերջնական որոշումը Պոգբայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալն» այլևս չի դիտարկում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն:

Ըստ այդ պարբերականի տեղեկության՝ մադրիդյան ակումբը որոշել է չշարունակել բանակցություններն անգլիական կողմի հետ և կենտրոնանալ այլ տրանսֆերներ իրականացնելու վրա:

«Ռեալն» այժմ, երբ Անգլիայում փակվել է տրանսֆերային պատուհանը, առաջնահերթություն է համարում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր ստորագրելը: Զինեդին Զիդանը երբեք չի հայտնել բրազիլացուն իր թիմում տեսնելու ցանկություն: Սակայն «Արքայական ակումբն» այդ քայլին է գնում, որովհետև ծանր վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել Մարկո Ասենսիոն: Բացի այդ, Ֆլորենտինո Պերեսը վաղուց տենչում է «Ռեալը» համալրել Նեյմարով, իսկ ՊՍԺ-ն ցանկանում է իր խաղացողի տրանսֆերը վաճառել հենց «բլանկոսներին», այլ ոչ թե «Բարսելոնային»:

Աղբյուրը՝ Vnews.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ