
Դու դեռ կաս, դու նստվածքն ես Սրտիս բաժակի, դու շրթներկիս Կարմիրն ես լղոզված, ճերմակ Սպիտակն ես աղավնե սրտիս, Կյանքիս հետքն ես չանհետացող,
Դու հեռացել ես, բայց ոչ Տողատակերիս արանքներից,
Ոչ տողասկզբիս մեծատառերից, և Ոչ էլ վրձնիս նկարած նկարներից,
Դու օծանելիքիս բուրմունք էիր ու Կաս, թևնոցիս ամենափայլն էիր ու
Արևածագս, մայրամուտիս Վարդագույնն էիր ու լուսնիս Մեղրագույնով շաղախված փայլը…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0