Ռաֆ Մար – «Սեր որոնող ջրափոսը»

Փողոցներում ջրափոսերը սեր են փորում, իսկ անցորդները խուսափում են ջրափոսերից, մտածելով թե դրանք կարող են կեղտոտել իրենց թանկարժեք կոշիկներն ու հագուստը, միթե սեր որոնող ջրափոսը կարող է կեղտոտ լինել, մարդիկ նայում են իրենց շուրջը, դժգոհում, նյարդայնանում ու արագ մեքենա նստում, սերը գնահատող ու սիրող մարդիկ անձրևային եղանակին շտապում են դուրս, քայլելու, երազելու, սիրով ողողված ջրափոսի մեջ ընկնելու, թաց ու խոնավ փայտե նստարանին նստելու, մայթերը լուսավորող լուսամփոփներին նայելու, անվերջ թթվածին շնչելու ու սիրո ջրով կեղտոտվելու համար, և գուցե նաև անձրևի հետ խոսելու համար, ասելու որ ամեն ինչի մեջ սեր կա, ամեն արարված իրի մեջ, մեզ շրջապատող ամեն ինչի մեջ, բայց հավանաբար այն քիչ է մարդկանց մեջ, որովհետև հիմա ավելի մեծ նշանակություն ունի համացանցն ու ընկերոջ գցած նոր լուսանկարը, քան սերն ու ջրափոսի իրական մաքրությունը…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ