Ռաֆ Մար – «Ժամանակի ոլորաններում»

Ժամանակը ձեռքերումս է, ես նրան բռնել եմ ամուր, որ մի վայրկյան անգամ բաց չթողնեմ, ես այն խնայողաբար տալիս եմ այն մարդկանց, ավքեր արժանի են դրան, ովքեր թանկարժեք նվերները գնահատել են կարողանում, ամեն վայրկյանի մեջ սեր եմ սերմանում, ամեն րոպեի մեջ լույսի մի շող, ամեն ժամի մեջ մի ամբողջ կյանք, ժամանակը մեզ կյանքի կողմից տրված նվերն է, որը գնահատել է պետք, ժամանակը մեզ համար տրված հնարավորություն է, կյանքը վառ գույներով ներկելու համար, ժամանակն անգնահատելի է, արժեքավոր, այդ նվերից բոլորին է բաժին հասել: Պարզապես մարդիկ այն սխալ են ապրում, մարդիկ ժամսլաքներն են, իսկ ժամերը կյանքի արժեքները…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ