Ի՞նչ է QR կոդը

“QR” կոդ տերմինը, դա “Արագ Արձագանք” կոդի (“Quick Response”) կարճ անվանումն է: Պարզության համար, դրանք “քառակուսի շտրիխկոդեր” են, որոնք առաջին անգամ մշակվել և կիրառվել են Ճապոնիայում, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ: Օգտագործվելով, որպես օգտագործողից սմարթֆոն տեղեկատվության փոխանցման միջոց, այդ կոդերը կարող են պահել տեղեկատվության մեծ քանակություն, օրինակ՝ օրացուցային իրադարձություններ, հեռախոսահամարներ, տեքստային հաղորդագրություններ, տվյալներ արտադրանքի վերաբերյալ, էլեկտրոնային հաղորդագրություններ և այլ տեղեկություններ, որոնք կարելի է թվարկել :

Դրանք գործում են որպես արդի և մեքենակայան-ընթերցման UPC շտրիխկոդեր և կարող են կիրառվել ապրանքների փաթեթավորման, բիզնես պատուհանների, գովազդային վահանակների, ցուցատախտակների, այցեքարտերի և գովազդների համար, ինչպես նաև վերահսկելու ապրանքները և բացահայտելու տվյալներ:

QR կոդը կարդալու համար, պետք է ունենալ QR-կոդ ընթերցող ծրագիր, ինչպիսիք են՝ “QR droid” ծրագիրը Android հեռախոսների համար, “RedLaser” ծրագիրը iOS և “QR code Scanner Pro” ծրագիրը Blackberry օպերացիոն համակարգերով պլանշետների կամ սմարթֆոնների համար: QR ծրագիրը ներբեռնելուց հետո սարքավորման տեսախցիկը անմիջապես ակտիվանում է: Անհրաժեշտ է QR կոդը ուղիղ գծով, անշեղորեն և անշարժ պահել սարքավորման տեսախցիկի մոտ, մինչ QR ծրագիրը կհաղորդի կարճ ազդանշան, արտապատկերելով կոդում պահվող ամբողջ տեղեկատվությունը: Որոշ ծրագրեր նաև ակտիվացնում են Վեբ-Բրաուզերներ և օգտվողներին վերահասցեագրում դեպի համապատասխան հղումը, որտեղ գտնվում է կոդում պահվող տեղեկատվությունը:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ