
Քեզ տանում են մի ուրիշ աշխարհ,
ստիպում քեզ փոքր զգաս, գալարվում ես,
դառնում մի անպետք էակ,
Ճչում ես, գոռում, մինչև վերջույթներդ զգում ես ցավը, որը պատում ա քեզ․
Դու էլ չկաս, մի անշունչ էակ ես դարձել,
անպետք, զիբիլ։
Քեզ չեն սիրում, տշում են այստեղից-այնտեղ,
դու կարծես էլ դու չես, դարձել ես բոլորի խաղալիքը։
Բայց դու չես ուզում մնաս էդպիսին, չէ դու ուրիշ կյանք էիր ուզում, բայց ախր դու գծել էիր քո կյանքի ուղին, չէ՞։ Իսկ ինչը քեզ ստիպեց հետ կանգնել, ինչը քեզ ստիպեց զգալ այնքան փոքր, որքան երբևէ։
Այո, դա կարծիքն էր, ուրիշի զիբիլ կարծիքը, որը փոխեց քո կյանքը, որը քեզ ստիպեց զգալ, որ դու ոչնչություն ես, ուրիշ ոչինչ։
Հիմա դրսում եմ, գետնին պառկած, անձրևում է վրաս, մրսում եմ, գալարված եմ, կարծես մի փոքրիկ կատվիկ լինեմ, բայց գիտե՞ս՝ ինչը փոխեց կյանքս,ինչը ստիպեց էդպիսինը լինել, հա քո կարծքը, քո այդ կարծիքը, որը կարող է կյանքեր կործանել, որը․․․ գիտե՞ս, հա դու հաղթեցիր, դու ու քո կարծիքը, դուք ավելի ուժեղ էիք, քան ես՝ ես գալարվածս։
Աղբյուր՝ facebook.com