
Դու կդադարես մարդկանց կողքիդ պահել, իսկ կորցնելուց հետո լալ չես լինի ու չես փոխվի։ Քեզ փոխարինողին կներես, բայց էլ երբեք քո բացը ուրիշի ներկայով չես փոխարինի։ Քեզ լքողին կներես, բայց էլ երբեք ուրիշի շարունակությունը դառնալու համար քեզ կիսատ չես թողնի։ Մարդկանց չարությունը կոծկելու համար քո բարությունը չես դատարկի ու քոնը քեզ համար կպահես։ Մոռացողին չես մոռանա, բայց չես էլ հիշի, ուղղակի կդադարես ուրիշին հիշելու ու հիշեցնելու համար քեզ մոռանալ։ Դատարկվելուց հետո ուրիշին չես մեղադրի ու քո ներսում եղած դատարկի հաշվին, ուրիշի բացը չես լրացնի։ Քո վտակը չես փոխարինի ուրիշի ծովի հետ, որովհետև քոնը քեզ պետք է մնա ու քոնից լավը չես գտնի։ Քո բառերով ուրիշի համար պատմվածքներ չես գրի, որովհետև օրերից մի օր, քո պատմվածքը, վեպ դարձրած քո դեմ կօգտագործեն։ Դու լքողին կողքիդ չես պահի ու փոխարինողի համար, քո ԵՍ֊ը ուրիշ ԵՍ֊ով չես փոխի։ Մի օր, ընդամենը մի հասարակ օր, դու կկարոտես քեզ ու ուրիշի անսահման ծովից կհեռանաս՝ քո դատարակը վտակը լցնելու համար։