
Մեզանից շատերը, եթե ոչ ավելի մեծ հասակում, ապա մանկության տարիներին շատ-շատ են սիրել քաղցր բամբակ: Իսկ ահա այս փաստերի մասին շատ քչերը գիտեն: Ստորև ձեզ ենք ներկայացնում փաստեր քաղցր բամբակի մասին:
- Սկզբում քաղցր բամբակը եղել է բավականին թանկ հաճույք, քանի որ ստեղծվում էր ոչ այդքան հեշտ գործընթացի արդյունքում, այդ պատճառով միայն եզակի մարդիկ էին կարողանում օգտվել դրանից: Միայն 1897 թվականին 37-ամյա ատամնաբույժ William Morrison-ը որոշեց, որ քաղցր բամբակը պետք է հասանելի լինի բոլորին և մտածեց քաղցր բամբակի համար ստեղծել սարք, որի միջոցով հեշտ կլինի այն պատրաստելը: Այդ հարցում նրան օգնեց հրուշակագործ John C. Wharton-ը:Նրանք մեծ հաջողություն ունեցան, քաղցր բամբակները վաճառվեցին 25 ցենտով (մերօրյա արժեքով մոտ 6 դոլար): Այն վաճառվում էր ոչ մեծ, փայտյա տուփի մեջ: Կես տարում նրանց հաջողվեց աշխատել շուրջ 438344 դոլար:
- Քաղցր բամբակի բաղադրիչները երկուսն են՝ օդը և շաքարը: Այն զուրկ է ճարպից: Դրա շնորհիվ բամբակը համարվում է ամենաանվնաս դեսերտը (իհարկե խորհուրդ է տրվում չմոռանալ չափի զգացման մասին):
- Այն կազմված է բազմաթիվ մանր թելերից: Նրա մեկ թելն ավելի բարակ է, քան մարդու մազը:
- Քաղցր բամբակն ունի համային բազմազանություն: Կարող է լինել վանիլի, շոկոլադի, բանանի, ձմերուկի, ծամոնի, թխկու օշարակի և այլ համերի:
- Աշխարհի տարբեր երկրներում մեր սիրելի քաղցր բամբակն ունի տարբեր անվանումներ: Անգլիայում այն անվանում են candy floss (թել քաղցրավենիք): Ավստրալիայում և Ֆինլանդիայում այն անվանում են fairy floss՝ հեքիաթային թել: Նիդերլանդներում այն անվանում են suikerspin, որը նշանակում է շաքարե սարդ: Իսկ Ֆրանսիայում այն անվանում են barbe à papa, որը նշանակում է հայրիկի մորուք:
- Եվ վերջում, այս հրաշալի քաղցրավենիքի օրը նշվում է դեկտեմբերի 7-ին:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0