
Անգլիական Ստոֆֆորդ կոմսության Լիկե քաղաքում նկատվում է մի անսովոր երևույթ՝ մեկ օրվա ընթացքում արևը մայր է մտնում երկու անգամ։ Լիկե քաղաքը գտնվում է գոգավորությունում և արևմուտքից շրջապատված է բարձր լեռներով։ Այդ լեռները ջրի ազդեցության տակ սարսափելի փլուզումների են ենթարկվել։ Գոյացել է մի խոշոր թունել։ Արևը սկզբում թաքնվում է լեռների ետևում։ Քաղաքում սկսվում է մթնշաղը։ Բայց մի քանի րոպե անց նորից լուսավորվում է, այս անգամ լեռան արանքի թունելից նորից երևում է մայրամուտը։ Քաղաքը նորից մի քանի րոպե լուսավորվում է մարող արևի ճառագայթներով որը շուտով անհետանում է։
Այսպիսով, Լիկե քաղաքի բնակիչները ականատես են լինում կրկնակի մայրամուտի։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0