
Աչքերի ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է ոչ միայն բարելավել դրանց արտաքին տեսքը, այլեւ տեսողությունը:
Ներկայացնենք աչքերի խնամքին և պաշտպանությանը նպաստող միջոցներ:
1.Պաշտպանեք ձեր աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Արևոտ օրերին կրեք գլխարկ կամ արևային ակնոց, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել կատարակտ: Խուսափեք առանց ակնոցի ուղղակիորեն արևին նայելուց:
2.Մաքրեք ձեռքերը և մի’ տրորեք աչքերը

Մի’ արա
Խուսափեք կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելուց. ձեռքերը լավ լվացրեք օճառաջրով, այնուհետև մաքրաջրեք՝ մինչև աչքերին դիպչելը: Մի’ տրորեք աչքերը. այն կարող է հանգեցնել վարակային բորբոքման:
3.Օգտագործեք հատուկ պաշտպանիչ ակնոցներ
Կրե’ք հատուկ պաշտպանիչ ակնոցներ, եթե ձեր աշխատանքային միջավայրը փոշոտ է, կան քիմիական նյութեր, փայտի կամ մետաղական կտորտանքներ: Դրանք կարող են նաև պաշտպանել ձեր աչքերը՝ այլ աշխատանքներ կատարելիս:
4.Խուսափեք անձնական հիգիենայի պարագաների համատեղ օգտագործումից
Համոզվեք, որ ձեր սրբիչներից, երեսսրբիչներից, դիմահարդարման և այլ պարագաներից օգտվում եք միայն դուք:
5.Մաքրեք ձեր աչքերը
Աչքի արտադրությունը մաքրելու համար յուրաքանչյուր աչքի համար պատրաստեք մաքուր չրով ներծծված բամբակե խծուծներ կամ շրջանակներ և մաքրեք կոպերը՝ ներքին անկյունից դեպի արտաքին:
6.Հանգստացրեք աչքերը
Սառը մաքուր ջրի մեջ ներծծված մաքուր դիմասրբիչով թրջոցները կարող են հանգստացնել ձեր աչքերը:
7.Ծխախոտի ծուխը՝ վատ ազդեցություն
Ծխելը առաջացնում է աչքերի մի շարք հիվանդություններ, օրինակ՝ չոր աչքի համախտանիշ, կատարակտ, աչքերի ընդհանուր գրգռվածություն և այլն: Եթե ծխող եք, ապա փորձեք հրաժարվել այդ վնասակար սովորույթից:
Եթե օգտագործում եք քսուքներ, հատուկ կրեմներ, ապա խորհուրդ է տրվում խնամքը սկսել կոպերից:
«Աչքերի խնամքի ժամանակ ցանկալի է օգտագործել հատուկ միջոցներ, որոնց վրա «Կոպերի մաշկի խնամքի համար» նշում կա: Նաեւ պետք է հիշել, թե ինչ ուղղությամբ է պետք քսել այդ միջոցները եւ ինչպես աչքերի մերսում կատարել»,- ասում է կոսմետոլոգ Մարինե Հովասափյանը:
Կրեմ քսելու եւ աչքերի շրջանում մաշկի մերսումը կատարվում է մաշկի ամենաքիչ ձգման ուղղությամբ:
- Վերևի կոպ – աչքի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն:
- Ներքևի կոպ – արտաքին անկյունից դեպի ներքին: