ՀԱՅԿԱԿԱՆ ՓՔԱԲԼԻԹՆԵՐ (ՊՈՆՉԻԿ)

Բաղադրիչներ.տաք ջուր – 1 և 1,3 բաժակ, չոր խմորիչ – 2 թ.գդ., շաքարավազ – 2 ճ.գդ., աղ, վանիլ, բուսայուղ – 30 մլ, ալյուր – 4 բաժակ, կրեմ,ձու – 1 հատ, շաքարավազ – 1 բաժակ, վանիլ, ալյուր – 3 թ.գդ., կաթ – 1 բաժակ, շաքարի փոշի,բուսայուղ տապակելու համար

Լցնել 55 աստիճանի ջուր: Շաքարավազը և խմորիչը ցանել վրան: Ծածկել, թողնել 10 րոպե: Ջրի վրա փրփուր պիտի առաջանա: Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել: Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի:

Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում: Պատրաստել կրեմը: Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա:

Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե: Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե: Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել: Մատուցել տաք կակաոյի հետ:

Հղումը՝  armmenu.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ