Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

Գիտական
Գլխավոր›Գիտական›Փոխվել է մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը

Փոխվել է մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը

Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
04/23/2020
1391
0
Share:

Բոլորիս էլ հայտնի է, այսպես կոչված, տաքություն արտահայտությունը։ Այն մենք կիրառում ենք, երբ ցանկանում ենք նկարագրել մարմնի ջերմաստիճանը։ Ընդունված է համարել, որ երբ այն կազմում է 37 °С, կամ մի փոքր ցածր, ապա ամեն ինչ կարգին է, իսկ երբ թիվն անցնում է 37-ից, ապա մենք ունենք « տաքություն »։

37 թիվը, որպես մարմնի նորմալ ջերմաստիճան, ընդունված է շատ վաղուց։ Դեռ 1851 թվականին բժիշկ Կառլ Վունդերլիխը տվեց մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանի սահմանը․ այն սկսվում է 36,2-ից ու ավարտվում 37,5 °C-ում։ Սակայն, կարծես, այս ցուցանիշներն արդեն « ծերացել » են․․․ Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականների ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է ի հայտ բերել։

Քանի որ նորմալ համարվող ջերմաստիճանի պատկերացումները գալիս են 1850-ականներից, համեմատության համար գիտնականները ետ են գնացել մինչև նշված թվականները։ Բժիշկ Ջուլի Պերսոնետն ու կոլեգաները ուսումնասիրության համար օգտվել են Քաղաքացիական պատերազմի վետերանների բժշկական գրառումներից ( 1860-1930 թթ․ ), Առողջության և սնվելու ազգային առաջին հետազոտության ( 1971-1975 թթ․ ) և Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի ( 2007-2017 թթ․ ) տվյալներից։ Արդյունքում՝ ուսումնասիրման են ենթարկվել մարդու մարմնի ջերմաստիճանի 677 423 օրինակ, որոնք բոլորը ստացվել են ԱՄՆ-ում բնակվող մարդկանցից։

Վիճակագրությունների մշակումից հետո տեսականորեն հաստատվել է այն տեսակետը, որ մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը ունի նվազման տենդենց։ Հաշվարկները ցույց են տվել, որ 157 տարվա ընթացքում 37 թիվը տասնամյակը մեկ 0,03 °C-ով նվազել է։

 

Ինֆոգրաֆիկա՝ հրապարակված հետազոտությունից

Ելնելով գիտնականների ստացած արդյունքից` կարող ենք եզրահանգել, որ այս պահին ԱՄՆ-ում բնակվողների մարմնի միջին նորմալ ջերմաստիճանը հասել է մոտ 36,55-ի։

Հետազոտության հեղինակները սա հիմնականում կապում են մարդու օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի ակտիվության անկման հետ։ Ինչպես նշվում է ուսումնասիրության վերաբերյալ հրապարակման մեջ՝ նյութափոխանակության կողմնակի էֆեկտը ջերմությունն է, որը ստացվում է էներգիայի ծախսի ընթացքում․ բնական է՝ որքան ակտիվ է նյութափոխանակությունը, այնքան շատ է ծախսվում էներգիա։ Իսկ անցյալում, երբ բավական տարածված էին քրոնիկ ինֆեկցիաները, ինչպիսին է, օրինակ՝ սիֆիլիսը, ակտիվ էր նաև օրգանիզմը։ Բայց ժամանակի ընթացքում առողջապահական ու գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ իջել է քրոնիկ ինֆեկցիաների տարածվածության մակարդակը, որի արդյունքում համեմատաբար ավելի « հանգիստ » է նաև օրգանիզմը։ Սրա շնորհիվ երկարել է կյանքի միջին տևողությունը, քանի որ, ինչպես հայտնի է, բարձր ակտիվությամբ նյութափոխանակությունը հանգեցնում է ավելի կարճ կյանքի։

Ուսումնասիրության մասին ամբողջական ինֆորմացիան հրապարակվել է eLife ամսագրում՝ 2020 թվականի հունվարի 7-ին ))

 

Աղբյուր՝ focus-space.blog

ԹեգերԳիտությունկյանքի տևողությունՄարդմարմնի ջերմաստիճաննյութափոխանակություն
Նախորդ հոդվածը

Հիշողության տեսակներն՝ ըստ ինֆորմացիայի պահպանման տևողության․ 20 ...

Հաջորդ հոդվածը

Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԱրվեստ

    10 լուսանկար, 10 պատմություն մարդկայնության մասին

    01/06/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհԳիտական

    17-ամյա դպրոցականը NASA-յում փորձաշրջանի 3-րդ օրը նոր մոլորակ է հայտնաբերել

    01/30/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԲնություն

    Իժերի նոր տեսակն անվանել են «Հարրի Փոթերից» հայտնի մութ մոգի պատվին

    04/23/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Գիտական

    Գիտնականները պարզել են, թե ինչպես է զարթուցիչի մեղեդին ազդում մարդու ինքնազգացողության վրա՝ արթնանալուց հետո

    02/10/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Ինչպե՞ս վերաբերվել ուրիշների կարծիքին

    06/18/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Մարգարիտ Հարությունյան

    05/11/2020
    Հեղինակ՝ Newsflow Support

Հետաքրքիր

  • ԱշխարհԱռողջապահությունՀետաքրքիր

    Առողջություն

  • ՄտքերՆախագծեր

    Տաթև Ղումաշյան – «Մի օր կգա ու դու էլ երջանիկ կլինես…»

Գիրք

Book Cover: Անկում - Ալբեր Կամյու

Անկում - Ալբեր Կամյու

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • 04/12/2021

    Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

Գիրք

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն - Վիլիամ Սարոյան

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: