Պողոս Բադալյան – «Մարդը չի մեռնում միանգամից»

Մարդը չի մեռնում միանգամից, ակնթարթորեն
Մարդը չի մեռնում հիվանդությունից
Լոկ մեռնում է հիասթափությունից
Մարդը մեռնում է կարոտներից
Օդում կախված կեղծությունից
Բացահայտ ստությունից
Գահին բազմած մթությունից
Պարզ մտքերի բարդությունից
Հարազատի հեռվությունից
Ճշտի իսպառ բացակայությունից
Վախկոտ մարդու ապստամբությունից
Սրտում խոցված բյուր վերքերից
Մարդ մեռնում է մարդ գտնելու ձախողումից։
Մարդը չի մեռնում միանգամից, ակնթարթորեն
Մարդը մեռնում է կամաց կամաց
Մեր օրերը հաշված են
Ոչ մի օր ավել ոչ մի օր պակաս
ԵՒ այսօր հենց մեր ապրելու
ԵՒ միևնույն ժամանակ մեռնելու օրն է։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ