Պողոս Բադալյան – «Ա՜խ, իմ հոգի, խենթ ու խելառ»

Ա՜խ, իմ հոգի, խենթ ու խելառ,
Դեռ հավատում ես գալիք հրաշքի,
Դեռ փոթորկվում է ներսդ տագնապից,
Ամեն օրիորդի անուշ ժպիտից։

Ա՜խ, իմ հոգի, պարզ ու վճիտ,
Դեռ հավատում ես մարդուն չարամիտ,
Ամեն եկողին ժպիտ նվիրում,
Ու գնացողին բարիքներ մաղթում։

Թե գալիս են` սրտով դատարկ,
Մտքով տկար՝ թարս ու շիտակ,
Քանդում են քեզ հիմնահատակ,
Թողնում անտուն ու ավերակ։

Բայց դու կրկին մեղմ ժպտում ես,
Եղբայրաբար լուռ գրկում ես,
Արցունքն աչքիդ` ճանապարհում,
Սե՛ր բեռնելով հոգիներում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ