Պիցցա – ռուլետ լավաշով

Շատ համեղ և արագ պիցցա-ռուլետ:

Բաղադրամասեր

1 լավաշին՝

  1. 100 գ երշիկ,
  2. 100 գ խոզապուխտ,
  3. 2 պոմիդոր,
  4. 3-5 հատ սունկ,
  5. 200 գ քերած պանիր,
  6. 1/2 հատ քաղցր պղպեղ և սոխ,
  7. 1 թթու վարունգ,
  8. Կետչուպ կամ տոմատի սոուս
  9. 8 հատ շերտով խոզապուխտ,
  10. աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Լավաշը բացել և վրան քսել 150 գ պանիր,
  • վրան լցնել մանր կտրտած երշիկ, խոզապուխտ, պոմիդոր, սոխ, քաղցր պղպեղ, թթու վարունգ, սունկ, մաղադանոս և կետչուպ:
  • Մնացած պանիրը լցնել այդ ամենի վրա:
  • Լավաշը փաթաթել ռուլետի նման և վրան դնել շերտով խոզապուխտը:
  • Այն դնել ֆոլգայի կամ պերգամինի թղթի մեջ և դնել ջեռոցը 15 -20 րոպե:

Բարի ախորժակ…

Նյութի աղբյուրը՝  https://xohanoc.am/hy/post/lavashov-pizzza-rulet

Ձեզ նույնպես կարող է դուր գալ