
Անքնությունս զինվորական համազգեստի
Խակի գույնն ունի,
Անքնությունս խրամատների մռայլությունն
Ու ծխախոտի ծխի հոտն ունի,
Անքնությունս իր մեն լռության մեջ
Շա՜տ ձայներ ունի`
Հուժկու պայթյունի
Ու հևոցների,
Կրակոցների,
Բղավոցների,
Հառաչանքների
Ու աղոթքների…
Անքնությունս իր մեջ քեզ ունի,
Անքնությունս քո անունն ունի,
Մեր անմա’հ զինվոր,
Հայոց քա’ջ սպա,
Զինվորագրված խիզա’խ կամավոր:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
0