
Այսօր Լուսանկարիչների օրն է։ Ընտիր լուսանկարներ և հետաքրքիր փաստեր տոնի մասին
Այսօր նշվում է լուսանկարչի օրը, ինչպես նաև Սբ Վերոնիկայի օրը, որը համարվում է լուսանկարիչների հովանավորուհին: Խոսենք, թե ինչու է ընտրվել այս օրը, հետաքրքիր փաստեր լուսանկարիչների մասին, ինչպես նաև` գեղեցիկ նկարներ օրվա առթիվ:
Տոնի պատմությունը
Լուսանկարչի օրը նշվում է հուլիսի 12-ին՝ Սուրբ Վերոնիկայի օրը: Նա հանրաճանաչ սրբերից մեկն է: Ըստ լեգենդի՝ նա Քրիստոսին թաշկինակ է մեկնում այն ժամանակ, երբ վերջինս, դատապարտված լինելով նահատակության, խաչը տեղափոխել է Գողգոթա: Վերադառնալով տուն՝ նա նկատեց, որ Փրկչի դեմքը արտապատկերվել է կտորի վրա:
Ի դեպ, հուլիսի 12-ին լուսանկարչի օրը նշելու ևս մեկ պատճառ կա: 1854-ի այս օրը ծնվել է Kodak-ի հիմնադիր Ջորջ Իստմենը:
Հետաքրքիր փաստեր լուսանկարիչների և լուսանկարների մասին
Համարվում է, որ առաջին լուսանկարն արվել է Ժոզեֆ Նիսեփոր Նիփսի կողմից 1826 թվականին: Դրա համար ֆրանսիացի գյուտարարը շենքի վրա ուղղեց օբսքուրա տեսախցիկը և ստացավ լուսային պատկեր: Ստացված պատկերը նա անվանեց «Տեսարան պատուհանից»:
Աշխարհի ամենաթանկ լուսանկարը Ռիչարդ Պրինսի անանուն գործն է Cowboy շարքից: 2008-ին այն վաճառվել է 3,401 միլիոն դոլարով:
Լուսանկարների համաշխարհային օրը նշվում է օգոստոսի 19-ին` ի պատիվ այն բանի, որ Ֆրանսիայի կառավարությունն այդ օրը գնեց քիմիկոս Լուի Դագուերի արտոնագիրը, ով հայտնագործել է լուսանկարի նախատիպը` դագերոտիպը: