Փախստականների ինտեգրման դժվարությունները


1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը`   առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը: 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով Հայաստանում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ:Թեև պետությունը մի շարք անհրաժեշտ միջոցառումներ է իրականացրել փախստականներին հայաստանյան հասարակությունում ինտեգրելու և նրանց օգնություն ցուցաբերելու համար, այնուամենայնիվ, փախստականները Հայաստանում բախվում են խտրականության դրսևորումների։


Փախստականների հարցերով զբաղվում են տարբեր հասարակական կազմակերպություններ,որոնցից է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը,որը անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է:Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը տարածաշրջանային մասնաճյուղերի հետ համատեղ իր գործունեությունն իրականացնում է Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Լոռու մարզի մի շարք բնակավայրերում:Կենտրոնի նպատակն է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ինստիտուտների կառուցմանը:Ուսումնա-սիրությունը իրականացնելու համար հարցազրույց ենք վերցրել Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Հարությունյանից:Մասնաճյուղի ծրագրերից է <<Իրավական աջակցություն փախստականների հպատակագրմանը>> ծրագրի շրջանակներում իրականացրել է փախստականների իրավունքների պաշտպանությանը ուղղված գործունեություն.հպատակագրել,օգնել են 11500 փախստականներին ՀՀ քաղաքացիության ընդունման գործընթացին,փախստականների սեփականության ձեռքբերմանը,աջակցել են տասնյակ փախստականների սեփականության իրավունքի պաշտպանության և անշարժ գույքի ձեռքբերման,փախստականների բազմաթիվ սոցիալական հարցերի լուծման հարցում,նպաստել նրանց մշակութային ինտեգրմանը:Տեղական իշխանությունների ուշադրությանն են բևեռացրել փախստականների խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

 -Ինչպիսի՞ պատկեր էր Սյունիքի մարզում փախստականների վերաբերյալ:

-Ադրբեջանից հայերի ներգաղթի ճանապարհները հիմնականում անցնում են Սյունիքի մարզով:Սկզբնական շրջանում Սյունիքի մարզում տեղավորվեցին մեծաքանակ փախստականներ:Հետագայում նրանց  մի մասը տեղափոխվեց Հայաստանի այլ շրջաններ ինչպես նաև աշխարհի այլ երկրներ:Սյունիքի մարզում հիմնավորվեցին այն փախստականները,որոնք տեղավորվեցին Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների բնակարններում:Կար այսպիսի խնդիր: Բաքվեցի հայ փախստականի բնակարանը զբաղեցրած ադրբեջանցին հային տալիս էր այստեղի իր գյուղի տունը մտնելու համար մի թղթի կտոր, որը պետք է ընդամենը ցույց տրվեր գյուղխորհրդին: Բայց այդ թուղթն իրավական հիմք չուներ, կամ էլ ընդհանրապես այդպիսի թուղթ չէր լինում, կամ, ասենք, այդ տունն արդեն զբաղեցրած էր լինում տեղացի մեկը, ով այդ պահին Ռուսաստան էր գնացել: Մի խոսքով` շատ տարբերակներ կային, երբ հայ փախստականը տվյալ տան տերը չէր դառնում:
Սյունիքի մարզում Ադրբեջանցիները բնակվում էին հիմնականում Կապան,Սիսիան,Մեղրի քաղաքներում և հարակից գյուղերում,Գորիսի շրջանի մի քանի գյուղերում:Ադրբեջանից եկած փախստականները հիմնականում քաղաքաբնակներ էին,մեծամասնությունը Բաքվից,իսկ Սյունիքի մարզում ապրող ադրբեջանցիները հիմականում գյուղաբնակ էին:Քաղաքից եկածները տեղավորվեցին գյուղերում: Ադրբեջանցիները լավ տներում չէին ապրում,Հայաստան եկած փախստականները գյուղերում տեղավորվեցին ոչ բարեկարգ բնակարաններում:Նրանք սովոր չէին գյուղական կյանքին,չէին կարող գյուղատնտեսական աշխատանքներով հոգալ իրենց ապրուստի միջոցները:Այդ ժամանակ Սյունիքը պատերազմական գոտի էր,ադրբեջանցիների կողմից ռմբակոծվում էին և՛ քաղաքները,և՛ գյուղերը:Հիմնականում այդ պատճառով փախստա-կաններից շատերը տեղափոխվեցին ուրիշ շրջաններ և երկրներ:Չկար աշխատանք, փակվում էին գործարանները,ապրելու համար չկային նպաստավոր պայմաններ:

-Ի՞նչ աջակցություն էր տրամադրվում փախստականներին:

-Սկզբնական շրջանում տեղի ժողովուրդը կարեկացանքով և հոգատարությամբ ընդունեց փախստականներին,նրանց տրամադրեց ապրելու միջոցներ,սակայն պատերազմի, շրջափակումերի,գործազրկության,այսինքն տնտեսական դժվարությունների պատճառով դժվարանում էին օգնել փախստականներին:Սակայն հնարավորին չափ կիսում էին իրենց ապրուստի միջոցները նրանց հետ:Քաղաքներում հիմնականում փախստականները տեղավորվեցին հյուրանոցներում,հիմնարկների ադմինիստրատիվ շենքերում,տեղական իշխանությունները հոգում էին նրանց կենցաղային ծախսերը՝ կոմունալ ծախսեր,ջեռուցում և այլն:Պատերազմից հետո/զինադադարից հետո/փախստականների հարցերով սկսեցին հետաքրքրվել նաև միջազգային կազմակերպությունները:Առաջին հերթին ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակը,բարեգործական կազմակերպութ-յունները(օրինակ <<Գթությունը>>), եկեղեցին,ստեղծվեցին հասարակական կազմակեր-պություններ փախստականների գծով,որոնք պաշտպանում էին փախստականների շահերը պետական ու տեղական կառույցներում՝ քաղաքային շրջանային խորհուրդներում: Ստեղծվեցին նաև հայկական հասարակական կազմակերպություններ,որոնց նպատակն էր լուծել փախստականներին առնչվող տարբեր խնդիրներ:

-Ինչպիսի՞ ծրագրեր է իրականացրել ձեր կազմակերպությունը:

-Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թ. հոկտեմբերի 9-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Մինչև 1994-ը այն կոչվում էր «Սախարովի անվան առաջընթացի, մարդու իրավունքների պաշտպանության և գթասրտության հայկական հիմնադրամ»: Այժմ 120 գյուղ և փոքր քաղաքներ ներառող մեր կազմակերպությունը երեք մասնաճյուղ ունի` Գյումրիում, Գավառում եւ Գորիսում: Այս կազմակերպության խնդիրներից մեկն էր պաշտպանել փախստականների իրավունքները:1998թվից սկսած կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի Երևանյան գրասենյակի գործընկերության շրջանակներում սկսեց <<Աջակցություն փախստականների հպատակագրմանը>> ծրագիրը,որը իր մեջ ներառում էր օգնություն պարզեցված կարգով փախստականների ՀՀ քաղաքացիության ընդունմանը:Սյունիքի մարզում շուրջ 11500 փախստական ձեռք բերեցի ՀՀ քաղաքացիություն:Բացի այդ,Մեղրիյում հողի սեփականության իրավունք են ձեռք բերել բազմաթիվ փախստականներ,ինչը հնարավոր է հավանության չի արժանացել ՄԱԿ-ի կողմից:Օժանդակել ենք Շաքի գյուղին խմելու ջրի խողովակաշարի անցկացմանը: Բարիկավանի դպրոցում համակարգչային սենյակի համակարգչային տեխնիկայով ապահովելուն:Կազմակերպության առաջարկությամբ Գորիս քաղաքում բնակելի շենք է կառուցվել,բնակարան է ստացել մոտ 45 ընտանիք:Նորավան,Աղիտու,Վաղատին,Որոտան գյուղերի դպրոցականներին գրենական պիտույքներով և կոշիկներով ենք ապահովել:Շատ կարևոր է փախստականների տնտեսական ինտեգրումը:Մեղրիյում փախստականները զբաղվում էին այգեգործությամբ,Կապանում այգեգործությամբ և սպասարկման ոլորտում,Գորիսում սպասարկման ոլորտում,առևտրով,Սիսիանում շատ քչերը անասնապահությամ:Փախստականներից շատերը լավ արհեստավորներ էին՝կոշկակար, դերձակ,ժամագործներ: Մենք մեր ջանքերը ուղղել են նաև գյուղական բնակավայրերում ապրող փախստականների տնտեսական ինտեգրման ուղղությամբ:Հաշվի առնելով տեղանքի բնակլիմայական առանձնահատկությունները և տեղական ավանդական հատկանիշները՝ միջազգային և այլ կազմակերությունների միջոցով նպաստել են տեղական գյուղատնտեսական արտադրությունների զարգացմանը:Օրինակ. Դաստակերտի դպրոցում ներդրվել է արտադասարանական մեղվաբուծություն առարկան,դպրոցին կից ստեղծվել է փոքր մեղվաբուծարան:Մեղրիի Ալվանք և Նռնաձոր գյուղերում մեր միջնորդությամբ Ագրոսփյուռ կազմակերպության կողմից ստեղծվել են արևային չորանոցներ:Քաջարանի Բարեկավան համատիրության միջնակարգ դպրոցում ստեղծվել է համակարգչային դասարան (ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աջակցությամբ):

-Ի՞նչ խնդիրների էին բախվում փախստականները և ի՞նչ հարցերով էին հիմնականում ձեզ դիմում:

-Փախստական 18 տարին լրացածներին տանում էին բանակ,որպես կամավոր:Շատ դիմում էին բանակի հետ կապված խնդիրները լուծելու համար:Բնակարանի հարցով,քանի որ նրանց կացարանները հիմնական չէին,ցանկացած պահ այն կարող էին կորցնել,աշխատանքային իրավունքի վերաբերյալ.օրինակ նրանց վիճակից ելնելով նրանց աշխատանքի էին ընդունում առանց գրանցման,պայմանագրի,որը հետագայում խնդիր էր դառնում:Աշխատանքից ազատվելու դեպքում վերջնահաշվարկ չէր լինում,արձակուրդ չէին ձևակերպում:Ընդունում էին աշխատանքի,փորձաշրջան նշանակում,աշխատանքից ազատում,նորից փորձաշրջան նշանակում՝ քիչ աշխատավարձ տրամադրելու համար: Գործատուի կողմից բազմաթիվ խախտումներ էին արձանագրվում:Ռուսական դպրոցները փակվել էին,փախստականները չկարողացան ուսումը շարունակել կամ բախվեցին դժվարությունների:

Եթե դիտարկենք տնտեսական ինտեգրման տեսանկյունից,նրանք ոչ մի հիմք չունեին,քանի որ կորցրել են Ադրբեջանում ամեն ինչ,այստեղ ոչինչ ձեռք չեն բերել:Փոխանակում արեցին որոշակի,սակայն նրանց համար դժվար էր տնտեսական գործունեություն ծավալելը:Աշխատատեղ չկար,նրանք էլ չունեին Հայաստանի պետական հիմնարկում աշխատելու կարողություն,ոչ համապատասխան կրթություն/հայկական/,ոչ էլ բավարար լեզվի իմացություն ունեին,չկար այն միտումը առևտրի մեջ մտնելու,համապատասխան գումար չունեին:Տնտեսական ինտեգրումը հեշտ չէր:

Մշակութային ինտեգրումը նույնպես չեղավ:Նրանք մնացին սովետական մշակույթի կրող,<<օտարի>> ընկալումը այդպես էլ մնաց:Տեղի ժողովուրդը չէր ընդունում,որ Բաքվից եկածը կարող է դառնալ իր քաղաքացին:Դա տեղաբնիկի բարդույթն է:Չնայած ատելություն, որպես այդպիսին, չկար:Ընդգծված անհանդուրծողականություն չկար:Նոր սերունդը հնարավորինս ադապտացվեց:Այդ վիճակի համար մեղադրում էին Հայաստանի հայերին,մտածում էին,որ եթե չլիներ Ղարաբաղի հարցը,նրանք նույն ձև կապրեին Բաքվում՝ինչպես սովետական միության ժամանակ:Բավականին փակ և չշփվող էին մնացածների հանդեպ,սակայն ավելի մտերիմ շփումների դեպքում բավականին ջերմ էին:Բաքվից եկածները ապրում էին աղքատության մեջ,սկզբնական վերաբերմունքը բավականին կասկածամիտ էր և անբարյացակամ,սակայն շատ հյուրասեր և մարդկային էին:

Փախստականները բավականին տարբեր են կապված թե որ ժամանակաշրջանում և որ շրջաններից են եկել,այլ շրջաններից եկածները տարբերվում էին Բաքվից եկաներից:Օրինակ Շահումյանից և Գետաշենից եկածները գյուղատնտեսության բնագավառում ավելի ձեռներեց էին,կարողացան ինտեգրվել գյուղական կյանքին:Բաքվից եկածները հիմնականում տեղափոխվեցին Ռուսաստան:Օրինակ Գետաշենցիները վերաբնակվեցին Նռնաձորում,Եղեգում,Շահումյանից եկածները նույնպես տեղափոխվեցին Ռուսաստան,հիմնականում Արմավիր:Տեղափոխվելով Եվրոպա նրանք հույս ունեին,որ թոշակ են ստանալու,չգիտեին օրենքը:

Ներկայումս գրեթե բոլորը ստացան ՀՀ քաղաքացիություն ըստ ՀՀ օրենքի,օգտվում են քաղաքացու իրավունքներից:Իսկ ադրբեջանցիներին այսօր ձեռնտու է ասել, թե 1 մլն փախստական ունեն, վրանային քաղաքներ են կառուցել և այլն: Ես գիտեմ, որ Հայաստանից գաղթած 165.000 ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը տեղավորվել է Բաքվում և արդեն քաղաքացիություն է ստացել:Բացի այդ, այստեղի ադրբեջանցիների ահագին մասը Նախիջևանում տուն ուներ: Եթե գնաք Սյունիքի գյուղերը, տեղացիները կպատմեն, որ այդտեղ նախկինում տուն ունեցող ադրբեջանցիները սարի հետևում` Նախիջևանում էլ տուն ունեին:Նույնը կարելի է լսել Վարդենիսի գյուղերի բնակիչներից: Ընդհանուր առմամբ, նրանք չկայացան որպես քաղաքացի, չկարողացան փոխվել:Մարդն ապրել է նավահանգստային քաղաք Բաքվում: Եվ ահա նրան բերում են Գեղարքունիքի մարզի ինչ-որ գյուղ, որտեղ նա պետք է հող մշակի, իսկ նա անտեղյակ է գյուղատնտեսությունից: Փախստականներին գյուղերում տեղավորելու համար պետք էր շատ մեծ աշխատանք կատարել, որպեսզի նրանք բնիկների հետ նույն հարթության  վրա լինեին: Մեղրիի Լեհվազ գյուղում նախկինում կեսը ադրբեջանցիներ են եղել, կեսը` հայեր: Վերջիններս այսօր էլ շատ լավ են ապրում, իսկ ադրբեջանցիների տեղը եկած փախստականները ոչ մի կերպ գյուղատնտեսությանը չեն հարմարվում: Եվ դա հանգեցնում է նույն համայնքի բնակիչների միջև հոգեպես անջատվածության:

Փախստականների ադապտացիան հեշտացնելու գործում անչափ կարևոր է համակողմանի հոգեբանական օգնության ցուցաբերումը: Փախստականները տևական լարվածության, զրկանքների, գերհոգնածության, հոգեմարմնական վնասվածքների պատճառով կարիք ունեն բազմակողմանի օգնության: Չպետք է փախստականների ադապտացիան դիտել որ- պես վարքի պարզ հարմարեցման դեպք:Պետք է օգնել նրան իմաստավորելու տեղի ունեցածը, հասկանալու, թե ինչ է կատար վել իր հետ, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես է ուզում ինքը կառուցել իր հետագա կյանքը, դրա համար ինչից սկսել, ինչը թողնել անցյալում և ինչը պահել ապագայի համար:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ