PayPal-ը կգործարկի կրիպտոարժույթների առևտրի ծառայություն

PayPal վճարային համակարգը նախատեսում է գործարկել իր սեփական ծառայությունը կրիպտոարժույթների առևտրի և պահման համար: Այս մասին հայտնում է Coindesk-ը ՝ վկայակոչելով աղբյուրները:

Դա անելու համար PayPal-ը համաձայնագիր է կնքել Paxos բլոքչեյն֊սրարտափի հետ:

Ընկերությունը ցանկանում է առաջարկել իր հաճախորդներին Venpt բջջային վճարման ծառայության միջոցով կրիպտոարժույթների՝ անմիջականորեն գնման և վաճառքի հնարավորություն: Այն ձեռք է բերվել PayPal-ի կողմից 2013 թվականին:

Անցյալ շաբաթ Paxos-ը հայտարարեց սեփական բրոկերային բիզնեսի՝ Paxos Crypto Brokerage-ի գործարկման մասին: Այս ծառայությունը ընկերություններին թույլ է տալիս իրենց բջջային ծրագրերում ներկառուցել կրիպտոարժույթների գնման, վաճառքի, պահման և տեղափոխման գործառույթներ։

Paxos-ի նոր արտադրանքի առաջին հաճախորդը Revolut-ն էր, բրիտանական ֆինանսատեխնիկական ստարտափի ամերիկյան ենթաբաժինը: Այժմ Paxos-ն ուզում է նաև օգտագործել PayPal-ը:

Պաշտոնապես, ծրագրի մեկնարկի մասին տեղեկատվությունը չի մեկնաբանվում ոչ PayPal-ի, ոչ էլ Paxos-ի կողմից:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ