
Լույս եմ սիրում, արև ու լույս,
Որ ջերմացնի հոգիս անլույս,
Խավարը չար քշվի՜, կորչի՜,
Լույս թող փայլի՜,անվերջ փայլի՜։
Երբ կորչում է հույսը լույսի,
Խոսքը անգամ սև է ու գաղջ,
Լույսը գնաց, սևը մնաց
Ու՞մ է պետք կյանքն առանց ճաճանչ։
Լույսը պահեք ձեր մեջ, ձեզնում
Ու սևն առանց հույս, թող փաղչի
Բռնեք լույսը, կապեք ձեզնով
Թող ձեր հույսը, լույսով պատվի։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0