Պատմական․ SpaceX-ը մարդ է դուրս բերել տիեզերք


SpaceX ընկերությունը բարեհաջող տիեզերք է ուղարկել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։


Իլոն Մասկի ընկերությունն այսպիսով դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ ուղարկեց տիեզերք, իսկ Հյորլին ու Բենկենը՝ 2001-ից ի վեր ամերիկյան տիեզերանավով Միջազգային տիեզերակայան ուղարկված առաջին տիեզերագնացները։


Falcon 9 հրթիռի թռիչքի հրամանը տրվեց Երևանի ժամանակով 23։22։


Առաջին փորձը մայիսի 26-ին ընդհատվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։


Ձեզ նույնպես կարող է դուր գալ