Ամեն անգամ հետ նայելիս հասկանում ես չէ՞ ինչքան բան է փոխվում ու քեզ դարձնում ուժեղ ու կանգում այս կյանքում: Հա, կյանքը ժամանակավոր պատերազմ է, որի վերջում, ինչան ժամանակ էլ որ տևի, միևնույն է պարտվողը Դու ես ու Քո կյանքը: Ուղակի ի տարբերություն այլ պատերազմների այս պատերազմում դու ոչ միայն շատ բան կորցնում, այլ նաև շատ ավելին գտնում ու կորցրած շատից էլ դաս ես քաղում ու ուժեղանում:
Շատ անգամ լուրջ մարդիկ լուրջ գործից առաջ շատ լուրջ մտածում են, բայց շատ անգամ էլ այդ “լուրջ” մտածելը բերում է շատ լուրջ մի սխալի: Հենց դրանում է կայանում կյանքի անկանխատեսելիությունը: Գտնել ու կորցնել, հավատալ ու փոշմանել, վստահել ու դավաճանվել… կյանքում ամեն բան անսպասելի է, ուղակի ուժ ու հավատն է փրկում մարդուն կործանումից: Ամեն բացվող օր իր հետ շատ բաներ տանում ու շատ ավելին էլ բերում է: Լավատես եղե´ք, ժպտացե´ք, ու գնահատե´ք կյանքի և´լավ, և´ վատ, և´ լուրջ, և´ անլուրջ պահերն ու կհասկանաք, որ կյամքը պատերազմ է, բայց ոչ այնպիսին, որը միայն ցավ և կորուստ է տալիս: Արի ու տես, որ կյանքի պատերազմը տալիս է մեզ հաճելի ու անփոխարինելի պահեր ևս, որոնք գնահատելուց ու վայելելուց բացի լուրջ հետք, հաճելի զգացողութմուններ և հիշողություններ են թողնում:
Կյանքը տարիների ու երկար ժամանակի մեջ չէ կայանում, կյանքը իր տված դասերով ու Քո վաստակած հաջողություններով է միայն կյանք համարվում, այլ ոչ պատերազմ: Մնա´ հաստատուն քայլերիդ մեջ, ժպտա´ ու ժպիտներ հավաքի´ր դիմացինիցդ, որովհետև ոչինչ հավերժ չէ, ինչպես և կյանքը բարեկամ: Քո ու Քո կյանքի, արած լուրջ ու անլուրջ քայլերի պատասխանատուն եսԴու, երջսնկացնողն ու երջանկացողն ես Դու ու միայն Քո լուսավոր ու դրական նպատակների համար պայքարողն ես Դու: Մնա´ լավատես:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ