
15 հետաքրքիր ու անհավատալի փաստ տիեզերքի ու Երկիր մոլորակի մասին
Երկիր մոլորակը, որում մենք ապրում ենք, լի է խորհրդավոր իրողություններով, անհայտ արարածներով ու անվերջանալի պատմությամբ, որը մարդկությունն անդադար ուսումնասիրում է: Սակայն Երկրի վրա տեղի ունեցող իրադարձություններն ու դրա իրական հզորությունը հասկանալու համար անհրաժեշտ է չդադարեցնել ուսումնասիրություներն ու բացահայտումները:
Ինչքան էլ հսկա ու անծայրածիր թվա մեզ Երկիրը, այն շատ փոքր է արեգակնային համակարգի այլ մարմինների ու գալակտիկայի և վերջապես` ողջ տիեզերքի համեմատ:
Նեյտրոնի աստղից վերցված մեկ գդալ նյութը միլիարդավոր տոննաներ է կշռում:
Մեկ օրը Վեներայի վրա (Արուսյակ) ավելի երկար է, քան մեկ տարին Երկրի վրա:
Մեկ ֆոտոնը (էլեկտրամագնիսական ճառագայթման տարրական մասնիկ) արևի միջուկից մինչև մակերես հասնում է 170 000 տարում:
Այդ նույն ֆոտոնը արևից մեր աչքերին հասնում է 8 րոպեում:
Մեզնից 33 լուսնային տարի հեռավորության վրա մի մոլորակ է գտնվում, որն ամբողջությամբ պատված է այրվող սառույցով:
Գնահատումների համաձայն` օրական 275 մլն աստղ է ծնվում:
Արծվի համաստեղությունում գազի ամպ կա, որն այնքան ալկոհոլ է պարունակում, որը կբավականացներ 400 տրիլիոն գավաթ գարեջուր պատրաստելու համար:
Voyager 1-ը մարդու ստեղծած ամենահեռու գտնվող սարքն է, որն ուղարկվել է տիեզերք:
Ծիր Կաթինը 4 պարուրվող թև ունի և ոչ թե երկու, ինչպես այն հաճախ պատկերվում է մշակույթում:
Ամեն տարի Լուսինը 3.8 սմ-ով հեռանում է Երկրից:
Տիեզերքում շուրջ 8000 կտոր տիեզերական թափոն կա, որը պտտվում է Երկրի շուրջը:
Ամեն հարյուրամյակը մեկ Երկրի պտույտը դանդաղում է 17 միլիվայրկյանով:
Olympus Mons-ը Մարսի ամենաբարձր լեռն է, որի համեմատ Էվերեստը թզուկ լեռ է թվում:
Արևը կազմում է արեգակնային համակարգի զանգվածի 99 տոկոսը:
Մեր գալակտիկայում ադամանդե մոլորակ կա, որը Երկրից մեծ է:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
1
Օգտակար
1
Սիրելի
1
Վստահ չեմ
1