10 փաստ «Հարի Փոթերի» մասին


Բոլորը գիտեն Հարի Փոթերի պատմությունը՝ «տղա, որը փրկվեց»: Բայց քչերը գիտեն, թե ինչպես է  Ջոան Քեթլին Ռոուլինգը գրել աշխարհի ամենահայտնի վիպաշարը և թե ինչպես են ստեղծվել բոլորի կողմից սիրված հերոսները: Ձեզ ենք ներկայացնում 20 հետաքրքիր փաստ «Հարի Փոթերի» պատմությունից, որոնք կօգնեն ձեզ՝ ավելի լավ ճանաչել հրաշագործների այդ մեծ աշխարհն ու դրա հերոսներին:


1. Գոյություն ունի Հարի Փոթերի մասին պատմող 7 գիրք, որոնցից ամենաառաջինը Մեծ Բրիտանիայում տպագրվել է 1997թ.-ի հունիսի 26-ին, իսկ վերջինը՝ 2007-ին: Գրքաշարի առաջին մասը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ընդամենը 500 օրինակից է տպագրվել, որից միայն 300-ը տրամադրվել էր գրադարաններին: Ռոուլինգը նույնիսկ ստիպված է եղել չգրել իր անունը՝ տպավորություն ստեղծելով, թե իբր հեղինակը տղամարդ է, որպեսզի գիրքը գոնե մի քանի օրինակից վաճառվի: Բայց արի ու տես…


2. Հավանաբար «Հարի Փոթեր» վիպաշարի ամենատպավորիչ փաստն այն է, որ Ջոան Ռոուլինգն ամենաառաջին մարդն է, որ միլիարդատեր է դարձել գրքեր գրելու շնորհիվ:


3. Էդինբուրգի “Greyfriars Kirk” եկեղեցու բակում 3 շիրմաքար կա Թոմաս Ռիդլի, Ուիլյամ ՄաքԳոնագալ ու Էլիզաբեթ Մուդի անուններով, ու ասում են՝ Ռոուլինգն այդտեղից է վերցրել իր այդ 3 հերոսների անունները:


4.  Հարի ու Ռոուլինգի ծննդյան օրերը նույնն են: Հարիինը՝ 1980թ. հուլիսի 31-ին, իսկ Ռոուլինգինը՝ նույն օրը, բայց 1966թ.-ին:


5. Պրոֆեսոր Սնեյփի կերպարի հիմքում մեծ մասամբ ընկած է Ռոուլինգի քիմիայի ուսուցիչը:



6. Հոգվորթս դպրոցի կարգախոսն է “Draco dormiens nunquam titillandus,” որը նշանակում է, «երբեք մի արթնացրու քնած դրակոնին»:


7. Ջորջ ու Ֆրեդ Ուիզլիի ծննդյան օրն ապրիլի 1-ն է, ինչը պատահաբար ընտրված օր չէ, քանի որ այս երկվորյակները վիպաշարի ու ֆիլմաշարի ամենազավեշտալի կերպարներն են:



8. Իր դպրոցական տարիեներին Միներվա ՄաքԳոնագալը Քուիդիչի տաղանդավոր խաղացող էր: Սակայն, նա թողել է այդ սպորտը վնասվածքի պատճառով:



9. Մոր մահից հետո հեղինակի դեպրեսիան արտացոլվել է Դեմենտորների ու դրանց ներշնչած զգացմունքների մասին պատմող դրվագներում:



10. Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը ցանկացել է մյուզիքլ ստեղծել «Հարի Փոթեր» վիպաշարի հիման վրա, բայց Ռոուլինգը մերժել է այդ առաջարկը:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ