Ամենահետաքրքիր 15 փաստերը Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի վերաբերյալ

Երևի չկա մարդ, որ գոնե մեկ անգամ տեսած կամ  լսած չլինի Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարը։ Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի կողմից գրված այս 7 մասից բաղկացած գիրքը այնքան սիրվեց հանրության կողմից,որ 2001 թվականին դուրս եկավ գրքի առաջին մասի վրա հիմնված ֆիլմը՝ <<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>>։ Այն միանգամից երկրպագուների մեծ բանակ հավաքեց և մինչև այժմ էլ սիրվում է շատերի կողմից։ Ֆիլմաշարը բաղկացած է 8 մասից, գլխավոր դերերում հանդես են գալիս Դանիել Ռեդկլիֆը (Հարրի), Ռուպերտ Գրինթը (Ռոն), Էմմա Ուոթսոն (Հերմիոնե) և շատ ուրիշներ։

Ջոան Ռոուլինգ

Ներկայացնեմ   հետաքրքիր փաստեր ֆիլմաշարի և կերպարների մասին։

1․ Հարրի Փոթերի հայտնի սպին նկարահանումների ժամանակ նկարվել է մոտ 6000 անգամ: Ի սկզբանե որոշված էր, որ սպին լինելու է ոչ թե աջ աչքի վերևում, այլ հոնքերի արանքում:

2․«Հարրի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» նկարելուց առաջ, ռեժիսոր Ալֆոնսո Քուարոն 3 գլխավոր դերերը մարմնավորող դերասաններին խնդրել է, որ յուրաքանչյուրն իր կերպարի մասին էսսե գրի: Էմմա Ուոթսոնը 16 էջանոց էսսե է գրել իր կերպարի մասին, Դանիել Ռեդքլիֆը՝ մեկ էջ, իսկ Ռուպերտ Գրինթը նույնիսկ մեկ նախադասություն չի գրել:

3․Ի սկզբանե որոշված էր եղել, որ Հարրի Փոթերի աչքերի գույնը կանաչ է լինելու, սակայն կանաչ լինազների անհարմարավետության և ալերգիա առաջացնելու պատճառով Դենիել Ռեդքլիֆը հանդես եկավ առանց լինզաների՝ իր կապույտ բնական աչքերով:

4․«Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» մասի նկարահանման ժամանակ Թոմ Ֆելթոնի հագուստի գրպանները կարել էին, քանի որ նա իր հետ միշտ ուտելիք էր տանում նկարահանման հրապարակ:

5․Նկարահանման հրապարակում Հերմիոնեի դերակատար Էմմա Ուոթսոնին անվանում էին Ուոթսոն մեկ կադր, քանի որ նրա գրեթե բոլոր տեսարանները նկարահանվում էին ընդամենը մեկ անգամից։

6.Հարրի Փոթերի մասին ֆիլմի բոլոր մասերում Վոլդեմորտի դերը խաղացել է 6 դերասան։

7.Քանի որ նկարահանման հրապարակում կային տարբեր տարիքի բազմազան երեխաներ,այդ պատճառով այնտեղ մշտապես կար նաև ատամնաբույժ։

8․Հարրիի հետ «Կախարդանքի նախարարություն» գնալու համար Արթուր Ուիզլին հեռախոսախցիկում հավաքում է 6-2-4-4-2 համարը: Այս թվերի վրա գրված տառերը եթե միացնենք իրար կստացվի  “magic” բառը, այսինքն՝ «կախարդանք»:

9․ Երբ «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» հրատարակվեց, հրատարակիչ կազմակերպությունը խնդրեց գրախանութներին չվաճառել այն՝ մինչև արձակուրդների սկսվելը, որպեսզի աշակերտները դասերը չթողնեն:

10․ Փոփ արքա Մայքլ Ջեքսոնը ցանկացել է մյուզիքլ ստեղծել «Հարրի Փոթեր» վիպաշարի հիման վրա, բայց Ջոան Ռոուլինգը մերժել է այդ առաջարկը:

11․ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 1.155.000.000$ , իսկ շահույթը՝ 7.725.000.000$։

12․ Վոլդեմորդի դերի համար առաջարկ էր արվել նաև Ռոուեն Ադքինսոնին (նույն ինքը՝ պարոն Բինը), սակայն դերասանը մերժել էր առաջարկը:

13․«Հարրի Փոթեր» ֆիլմաշարում 250-ից ավելի կենդանի է պետք եկել, 250.000-ից ավելի հագուստ ու մոտ 600 դպրոցական համազգեստ:

14.Հերմիոնեն, ըստ նախնական տվյալների, պետք է սիրահարվեր Հարրի Փոթերին, այլ ոչ Ռոն Ուիզլիին։ Գրքերի հեղինակ Ջ․ Ռուլինգը նշել է, որ նա Հարրի և Հերմիոնեի միջև սիրավեպ սկսելու մտքով էլ գրել է  գրքի առաջին երկու հատորը, սակայն հետո մտափոխվել է։

15․Ողջ ֆիլմաշարի ավարտից հետո Դենիել Ռեդքլիֆն իր հետ է վերցրել Հարի Փոթերի առաջին ու վերջին անգամ օգտագործված ակնոցները, Ալան Ռիքմանը՝ Սնեյփի կախարդական փայտիկը, իսկ Էմմա Ուոթսոնը՝ Հերմիոնե թիկնոցը, կախարդական փայտիկն ու ժամանակը ետ տալու սարքը։

Հեղինակ` Լուսինե Դավթյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ