
Քաղաքը դատարկվել է,
Բայց ավելի է դատարկվելու քեզնով, երբ հեռվանաս
Քեզնից ես պակասված եմ,
Քչացած եմ ու կիսատված։
Լույսերը սպասվածից շուտ են անջատվում,
Ասես վառված չեն էլ եղել։
Չկաս…
Ու քաղաքը ամեն օր բացակա է նշանակում
Հոգնել է զիջելուց,
Ախր անփույթ աշակերտ դուրս եկար…
Լույսերը վաղուց մարված են հանգում եմ արդեն ու՞ր ես։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0