
Oscar
«Օսկար»-ի մասին
Ամերիկյան կինոակադիեմիան ստեղծվել է 1927 թվականին՝ Լուիս Մայերի նախաձեռնությամբ:Սկզբնական շրջանում այն ծառայում էր որպես կինոգործիչների արհեստակցական միություն։ Հետագայում կազմակերպվեց ամենամյա մրցանակաբաշխություն` կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռքբերումների համար: «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 1929թ մայիսի 16-ին, որը տևել է ընդամենը 15 րոպե:
«Օսկարի» արձանիկի համար որպես բնորդ ծառայել է ժամանակի հայտնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Էմիլիո Ֆերնանդեսը: Արձանիկի հասակը 34 սմ է, քաշը՝ մոտ չորս կիլոգրամ:
2020թ փետրվարի 9-ին տեղի ունեցավ «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը։ 1929թ-ից ի վեր տրվել է 3,140 «Օսկարի» մրցանակ։
Հետաքրքիր փաստեր և ռեկորդներ
- Ամենաշատ Օսկար ստացել է Ուոլթ Դիսնեյը 26 անգամ
- Դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Ջեք Նիկոլսոնը՝ 12 անգամ, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից Մերիլ Սթրիփը՝ 17 անգամ, ստացել է 3 Օսկար։
- «Բեն-Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (2003) ֆիլմերը ստացել են ամենից շատ՝ 12 Օսկար։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0