
Նարնջով թխվածքաբլիթ
Բաղադրությունը`
1 հատ նարինջ
500 գրամ ալյուր
2 թ/գ փխրեցուցիչ
4 ճ/գ շաքարավազ
100 մլ ջուր
շաքարի փոշի
աղ
3 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը`
1.Նարինջի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 3-5 րոպե, ապա լավ լվանալ և անցկացնել մսաղացով՝ առանց կեղևը հեռացնելու։
2․Աղացած նարինջի վրա ավելացնել շաքարավազը, ջուրը, ձեթը և խառնել։
2․Առանձին տարայի մեջ ալյուրի վրա ավելացնել փխրեցուցիչը և մի պտղունց աղը։
4․Չոր զանգվածը լցնել նարինջի թաց զանգվածի վրա և հունցել մինչև ստացվի փափուկ, ձեռքերին չկպնող խմոր։
5․Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների։ Յուրաքանչյուր գնդիկը մատներով խաղալով վերածել 1 սմ հաստությամբ և 12-13 սմ երկարությամբ պարանի, ապա հանգույց անել։ Թխել 180 աստիճան ջեռոցում 25-30 րոպե։ Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ։
Բարի ախորժակ