
Խնձորով և նարինջով թխվածք
Բաղադրիչներ
կարագ – 100գ
ձու – 2 հատ
շաքարավազ – 80գ
փխրեցուցիչ – 1թ/գ
կոկոսի քերուկ – 50գ
շաքարի փոշի – 1 ճ/գ
ալյուր – 300գ
խնձոր – 3 հատ
նարինջ – 1 հատ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և կոկոսի քերուկը։
Պատրաստել փափուկ խմոր ավելացնելով ալյուրն ու փխրեցուցիչը։
Խմորը տեղավորել թխման տարայի մեջ, բարձրացնել կողքերը։
Մաքրել և խորանարդաձև կտրատել խնձորն ու նարինջը, լցնել խմորի վրա, ցանել շաքարի փոշին։
Թխել 30-35 րոպե 180 աստիճանում։