Ինտերնետ մարքեթինգ (անգլ.՝ internet marketing), համացանցում ավանդական մարքեթինգային բոլոր գործիքների օգտագործման պրակտիկա՝ գնորդներին ապրանքի կամ ծառայության վաճառման և նրանց հետ փոխհարաբերությունների կառավարման նպատակով։

Ինտերնետ մարքեթինգի կիրառման դեպքում ապրանքի և ծառայության գները լինում են ավելի ցածր, քանի որ չկա ֆիզիկական ներկայության անհրաժեշտություն։ Ինտերնետ մարքեթինգը իր մեջ ներառում է այնպիսի ուղղվածություններ, ինչպիսիք են առաջխաղացումը սոցիալական ցանցերում (SMM), կայքի օպտիմիզացում որոնողական համակարգերի միջոցով, e-mail մարքեթինգ, մարքեթինգը որոնողական համակարգերում, մուտքային մարքեթինգը, համագործակցային մարքեթինգը և այլ տեսակներ։

Ինտերնետ մարքեթինգի հիմնական տարրերի ամբողջությունը (4P-ի տեսություն)։

Ապրանք (Product), այն ինչը դուք վաճառում եք համացանցի միջոցով։ Նա մրցակցում է միայն այլ կայքերի հետ և նաև ավանդական խանութների։

Գին (Price), ընդունված է համարել, որ գինը համացանցում ավելի ցածր է քան խանութներում ծախսերի տնտեսման հաշվին։

Առաջխաղացում (Promotion), ցանցում ապրանքի կամ բրենդի առաջխաղացման համար նախատեսված գործիքների ամբողջությունը։ Իր մեջ է ներառում գործիքների մեծ զինանոց (որոնողական առաջխաղացում, շրջանակային գովազդ, բաներային գովազդ, e-mail մարքեթինգ, ճանաչողական մարքեթինգ, վիրուսային մարքեթինգ, թաքնված մարքեթինգ, ինտերակտիվ գովազդ, աշխատանք բլոգների հետ և այլն)։

Վայր (Place), վաճառքների կետը, ինտերնետ մարքեթինգի համար համագործակցության կետը գնման որոշման դեպքում (օրինակ՝ կայք, գովազդային հայտարարույուն, խումբ սոցիալական ցանցերում և այլն)։ Մեծ դերակատարում ունի ճիշտ ընտրված կետը թիրախային լսարանի հետ շփման համար և հարմարությունը վաճառողի հետ հաղորդակցման համար։ Հաճախ հենց այս տարրը թույլ չի տալիս ընկերությանը լավ վաճառքներ իրականացնել անգամ մրցակցային առաջարկի առկայության դեպքում։

Ինտերնետ մարքեթինգի հիմնական առավելություններն են համարվում ինտերակտիվությունը, առավելագույնս ճշգրիտ թիրախավորման հնարավորությունը, պոստկլիկ վերլուծության հնարավորությունը, որը հանգեցնում է այնպիսի ցուցիչների բարձրացմանը, ինչպիսիք են կայքի կոնվերսիան և ինտերնետ գովազդը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ