Ամերիկացի հետազոտողները հավաստում են, որ ինչքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան բարձր է քաղցկեղի առաջացման ռիսկը: Ինչպես նշվում է ծերացող բջիջները կորցնում են նուկլեոտիդներ արտադրելու հնարավորությունը, որոնք մասնակցում են ԴՆԹ- ի և ՌՆԹ-ի կազմավորմանը: Դա նվազեցնում է բազմացման հնարավորությունը: Սակայն եթե նուկլեոտիդների սինթեզը դադարեցվի արհեստականորեն երիտասարդ բջիջները կսկսեն ծերանալ: Սա կպաշտպանի քաղցկեղի առաջացումից: Վնասված բջիջները, որոնք ունակ են քաղցկեղածին բջիջների վերածվելու, դադարում են բազմանալ` ծերանում և մահանում են: Այդ պատճառով բջիջների ծերացումը արհեստականորեն կանգնեցնելը հնարավոր է հանգեցնի քաղցկեղածին բջիջների աճին: Ամերիկյան հետազոտողները նշում են քաղցկեղի մի քանի տեսակների հիվանդացության աճը 25-49 տարեկան կանանց և տղամարդկանց միջև: Առաջին տեղում են քաղցկեղի այն տեսակները, որոնք անմիջականորեն կապ ունեն ճարպակալման հետ, մասնավորապես տարածված են կոլոռեկտալ քաղցկեղը, էնդոմետրիալ քաղցկեղը, երիկամների, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի և արյան քաղցկեղը: Ի դեպ արյան և աղեստամոքսային տրակտի քաղցկեղը նշանակալիորեն «երիտասարդացել են». նախկինում այն բնորոշ էր 60-70 տարեկան անձանց, բայց ներկայումս այն ի հայտ է գալիս նաև երիտատասարդների մոտ, որի պատճառ հանդիսանում են արագ սնունդը, հիպոդինամիան, ավելորդ քաշը, աուտոիմուն հիվանդությունները, հակաբիոտիկների հաճախակի կիրառումը և կանցեռոգենների ազդեցությունը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ