
Անհրաժեշտ է
- եղինջ – 2000գ
- ձու – 4 հատ
- գլուխ սոխ – 1 հատ
- բուսայուղ – 20գ
- կաթ – 50-70մլ
- թթվասեր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Եղինջը մեկ անգամ եռ տալ, մանր կտրատել։
- Սոխը կտրատել կիսալուսնաձև, տապակել մինչև փափկելը, ավելացնել եղինջը։
- Ձուն հարել կաթով և աղով, լցնել եղինջի վրա։
- Տապակել մինչև պատրաստ լինելը, ժամանակ առ ժամանակ բարձրացնելով ձվածեղի ծայրը։
- Մատուցել թթվասերով։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0