Օգտակար է իմանալ կծվի մասին

1. Կծու պղպեղն ազդում է արյան մեջ շաքարի պարունակության վրա: Այն նվազեցնում էդիաբետով հիվանդանալու հավանականությունը և կարող է լավացնել այս հիվանդությամբտառապողների վիճակը: Այն կարող է նաև ամրացնել ողջ օրգանիզմը՝ տարբերվիտամինների և կալցիումի պարունակության շնորհիվ:

2. Կծու պղպեղը վիտամին C է պարունակում: Մեկ պղպեղի մեջ պարունակվում է 17 մգ վիտամին: Կծու պղպեղը նաև հակաբորբոքային միջոց է: Այն նաև մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում: Պղպեղը նաև վիտամին A է պարունակում: Այն կարող է նվազեցնել նաև մրսածության հետևանքով հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև՝ ակտիվորեն պայքարել օրգանիզմում վարակների զարգացման դեմ:
3. Նիհարել ցանկացողները ևս կարող են կծու պղպեղ օգտագործել: Կծու մթերքն արագացնում է նյութափոխանակությունը՝ այրելով անպետք կալորիաները: Դրա շնորհիվ օրգանիզմում բոլոր պրոցեսներն առավել արագ են ընթանում: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ կծու մթերքը նպաստում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ