Nvidia-ն դարձել է ամենաթանկ չիպարտադրողը ԱՄՆ-ում

Nvidia-ն դարձել է ԱՄՆ-ի չիպարտադրող խոշորագույն ընկերությունը՝ ըստ կապիտալիզացիայի: Չորեքշաբթի, աճուրդի արդյունքներով ընկերությունը առաջ է անցել Intel֊ից: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Nvidia-ն առաջին անգամ է շրջանցում միկրոպրոցեսորների խոշորագույն ամերիկյան արտադրող Intel-ին: Ընկերության բաժնետոմսերի գնանշումներն աճել են մեկ օրում 3,5%-ով՝ մինչև 408,64 դոլար: Արդյունքում Nvidia–ի շուկայական արժեքը հասել է 251,31 միլիարդ դոլարի:

Intel-ի արժեթղթերը աճել են 0,5%-ով և կազմել 58,61 դոլար: Արդյունքում, չիպարտադրողի կապիտալիզացիան բարձրացել է մինչև 248,16 միլիարդ դոլար, փաստում է «FactSet»-ը:

Անցյալ տարվա ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 74%-ով, իսկ Intel-ի շուկայական արժեքը նվազել է 2%-ով:

Nvidia-ն հիմնադրվել է 1993 թվականին: Հաղորդվում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերության տարեկան եկամուտներն աճել են 300 միլիոն դոլարից մինչև 3 միլիարդ դոլար: Intel֊ի տվյալների նշակման կենտրոնների գործունեությունը տարեկան բերում է ավելի քան 20 միլիարդ դոլար, սակայն Nvidia–ի վաճառքները շատ ավելի արագ են աճում, ասվում է զեկույցում:

Իրենց իսկ տվյալներով՝ Nvidia-ն զբաղվում է խոշոր հաշվողական գործարանների սարքավորման պատվերներով, որոնք պատկանում են այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Facebook-ը և Google-ը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ