Նվարդ Պողոսյան – «Մասնատված աշխարհ»

Մի քանի օր է ինչ ժամացույցս սկսել է նորմալ չաշխատել։ Նոր մարտկոցներ գնեցի արդեն երեք անգամ։ Անօգուտ։ Պատերին տվեցի։ Անօգուտ։ Մեխանիզմը փոխեցի։ Անօգուտ։ Լավ ես ինչ անեմ, որ իմ ժամը ճիշտ աշխատի։ Ախր միայն իմ ժամն է,որ մեկ վազում է այնպես արագ, ոնց որ սլաքների մրցավազքի մասնակցի, մեկ այնպես դանդաղ կարծես սլաքները կրիան է տեղաշարժում։ Չէ, միևնույն է անիմաստ է այս ժամի հետ։ Բայց մանկությանս ժամն է ախր։ Իմ կյանքի բոլոր պահերը զգացել է։ Ոնց նորով փոխեմ։ Բայց իմ ժամը միշտ նորմալ է աշխատել ու ինձ միշտ տարել է զբոսանքների ժամանակի աշխարհում։ Միգուցե ես նեղացրել եմ նրան։ Միգուցե նրա սլաքների վրայից դուրս եմ ցատկել ու չի կարողանում պահել հավասարակշռությունը։ Չէ, այս հանելուկը պարզել է պետք։ Իմ սիրտը իմ ժամին հավասար է միշտ աշխատել։ Իմ սիրտն է միշտ եղել ժամիս մեխանիզմը։ Ոնց էի մոռացել։ Ուրեմն սրտիս հետ մի բան այն չէ։ Ի՞նչ է եղել սրտիս։ Նա։ Էլի նա։ Նա է սրտիս մեխանիզմի հեը խաղ խաղացել։ Մեխանիզմն էլ փչացել է։ Հենց գնում է դանդաղում է, հենց գալիս է ժամս վազում է։ Հիմարիկ ժամիս մեխանիզմը, ոնց քանդել ես այնպես էլ սարքիր։ Իմ մեխանիզմը մի խառնիր խաղալիքներիդ հետ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ