
Ծնված օրից Աստված քեզ կիսեց և մասնատեց։ Ամեն անգամ նոր հարազատ գտնելիս աստված կիսում էր քեզնից մի հատված և դնում հարազատի սրտում այն հույսով, որ մի օր այդ մասերը դու ինքդ կհավաքես ու կկառուցես քո սեփական խճանկարը։ Բայց դու մարդ էիր ու դու արդեն մեղավոր ու սխալական էիր։ Դու վերցնում էիր ուրիշի մասը տանում, տալիս քոնը ու լքվում։ Կորցրել էիր լիարժեքության մասնիկները ու ուրիշներին էիր զրկել իրենց լիարժեքությունից։ Ուրվականների նման բոլորդ թափառում էիք փողոցներում, գտնում մարդու,ով դեռ ունի իր մեջ մասնիկ, գողանում էիք, խժռում, կիսում ու մասնատում։ Վայրագության էր վերածվել այդ քաոսը, չկային լիարժեք հոգիներ, չկային լիարժեք հոգիներ։ Դու էլ այդ քաոսի մեջ գնում էիր, բայց Աստված քեզ չափից ավել էր սիրել ու գտավ քո համար աշխարհում միակ լիարժեք ու չմասնատված էակին, իսկ դու ինչ արեցիր։ Փչացրեցիր նրա լիարժեքությունը, խժռեցիր նրան։ Իսկ հիմա գոհ ե՞ս….