Նորույթներ 2020. սերիալներ, որոնք արժե դիտել (մաս երկրորդ)

Շարունակում ենք ձեզ ծանոթացնել 2020 թվականի նոր սերիալների հետ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Եթե առաջին մասը բաց եք թողել, կարող եք ծանոթանալ այստեղ։

«5-րդ ավենյու»

HBO մալուխային ալիքը որոշել է մեզ նվիրել կատակերգության եւ գիտական ֆանտաստիկայի խոշոր բյուջեով նախագիծ: Գլխավոր դերը կատարելու համար հրավիրել են սերիալային հումորի արքա Հյու Լորիին: Սերիալը ներկայացնում է 2060 թվականի իրադարձությունները: Տիեզերական զբոսաշրջությունը ծաղկում է եւ ամենահանրաճանաչ ուղղություններից մեկն է դարձել մեր Արեգակնային համակարգը: Կյանքում շատ բան տեսած «5-րդ ավենյու» տիեզերանավի կապիտան Ռայան Քլարքը փորձում է հաշտվել իրադրության ժամանակակից վիճակի հետ, իր տեղը գտնել տիեզերական զբոսաշրջության ինդուստրիայում եւ փոխհարաբերություններ հաստատել հաճախորդների ու գործընկերների հետ: «Ջադդի գալակտիկա» տիեզերանավը բաց տիեզերքում վնասվում է, եւ պարզվում է, որ դրան պատրաստ չեն ո՛չ ուղեւորները, ո՛չ կապիտանը:

Պրեմիերան տեղի կունենա հունվարին:

«ՎանդաՎիժն»

 

Երբ մենք խոսում էինք փոքր էկրանների վրա Marvel-ի էքսպանսիայի մասին, չէինք կատակում: «ՎանդաՎիժն»-ը կդառնա այս տարի Marvel-ի թողարկած երկրորդ սերիալը: Սյուժեի ստույգ նկարագրություն առայժմ չկա, հայտնի է միայն, որ սերիալն ուղղակիորեն կապված է 2021 թվականի «Դոկտոր Սթրենջ. Մուլտիտիեզերական խելահեղության մեջ» ֆիլմի հետ:

Սերիալի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի աշնանը-ձմռանը:

«Որսորդները»

 

Amazon-ը մեր դատին է ներկայացնելու միանգամայն յուրահատուկ նախագիծ՝ Ալ Պաչինոյի մասնակցությամբ: «Որսորդները» սերիալի գործողությունները ծավալվում են 1977 թվականի Նյու Յորքում: Նացիստներին որսող որսորդների խայտաբղետ խումբը տեղեկանում է, որ Հիտլերի հարյուրավոր բարձրաստիճան ներկայացուցիչներ ապրում են սովորական քաղաքացիների շարքում եւ գաղտնի մտածում են ԱՄՆ-ում Չորրորդ ռեյխ ստեղծելու մասին: Որսորդների խումբը ուղեւորվում է նացիստներին որոնելու, որ նրանց դեմ արյունահեղ արդարադատություն իրագործի եւ կասեցնի նոր ցեղասպանությունը:

Առայժմ չի հաղորդվում «Որսորդների» թողարկման ստույգ օրը:

 

Աղբյուր՝ news.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ