
Նորաշեն գյուղի նախնիները գաղթել են Ալաշկերտի շրջանի Քյաքաչ գյուղից Ռուս- Թուրքական պատերազմի (1828-32թթ․ ) ժամանակ։(Ըստ Նորաշենի հիմնադիրներից մեկի Քերոբ Փափախչյանի (Քերոբյան)՝ արդեն 7 սերունդ կամ շուրջ 200 տարի հիշատակվել է, որ Նորաշենը հիմնվել է Ղարսի նահանգի Ղուրիդարա (ցամաք գյուղ) գյուղից եկած բնակիչների կողմից)։Գյուղը գտնվում է Արագածի ստորոտում Քանի որ զուրկ է եղել ջրից , ծառ ու ծաղկից , այդ պատճառով անվանել են Ղուռիդարա։ Օգտվել են Մեծ Մանթաշի գյուղի ջրից։ Հետագայում գյուղը անվանել են Նորաշեն. Նորաշենով է անցնում Երևան-Արթիկ- Գյումրի ավտոխճուղին։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։
Գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (16-17-րդ դդ.), 4 կմ հյուսիս-արևելք, Շարայի լեռան գագաթին՝ ժայռափոր մատուռը (14-20-րդ դդ.)։ Շարայի լեռան ստորոտում կան ժայռափոր հատվածներ ։ Դրան տեղացիները տվել են «Մաղարա» անվանումը։ Գյուղում կա նաև հուշարձան նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ։ Կարող եք գալ և ձեր ամառային օրերից մեկը անցկացնել այստեղ` բնության գրկում մոտ լինելով ձեր երազանքների ճանապարհին։
Նյութի հավաքագրումը` Լիաննա Ստեփանյան։