Արտաարեգակնային TOI 1338b մոլորակը Երկրից 7 անգամ մեծ է, պտտվում է 2 աստղերի շուրջ: NASA-յի աշխատակիցները ստուգել են և հաստատել, որ այն իսկապես էկզոմոլորակ է:

 

Հունվարի 7-ին NASA-ն հայտարարել է TOI 1338b նոր մոլորակի հայտնաբերման մասին: Այն գտնվում է Երկրից 1300 լուսային տարվա հեռավորության վրա և պտտվում է միաժամանակ 2 աստղի շուրջ: Բայց արտասովորը ոչ թե դա էր, այլ մոլորակի հայտնաբերումը տասներորդ դասարանցի Վոլֆ Կուկերի օգնությամբ:

2019թ. ամռանը 17-ամյա պատանին ստացել է NASA-յում երկամսյա փորձաշրջան անցնելու հրավեր: Հունիսին նա Նյու Յորքից մեկնել է Գոդդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն: Առաջին հանձնարարությունը եղել է TESS աստղադիտակով էկզոմոլորակի (արտաարեգակնային մոլորակ) որոնման առաքելության շրջանակներում աստղերի պայծառության փոփոխության դիտարկումը:

 

NASA-ն ունի TESS Planet Huners նախագիծ, որի շրջանակներում կամավորներն աջակցում են գիտնականներին՝ հայտնաբերելու նոր մոլորակներ: Փորձաշրջանի առաջին օրերին Կուկերն ուսումնասիրել է կամավորների տվյալները երկու աստղերի վերաբերյալ և նրանց ուղեծրում նկատել տարօրինակ ստվեր: Սկզբում պատանին մտածել է, թե աստղային խավարում է, բայց պարզվել է, որ մոլորակ է: Դա Վոլֆի փորձաշրջանի երրորդ օրն էր NASA-յում:

NASA-յի աշխատակիցները ստուգել են և հաստատել Կուկերի գտածոն: Գիտնական Վեսելին Կոստովը նշել է, որ դա այն ազդանշանների տեսակին է պատկանում, որոնց հետ ալգորիթմների խնդիրներ են ծագում. մարդու աչքը չափազանց լավ է գտնում նման երևույթները:

 

 

Կուկերը լրագրողների հետ զրույցում իր հայտնագործությունը համեմատել է «Աստղային պատերազմների» հետ: Նա հաստատել է, որ հայտնաբերել է 2 աստղի շուրջ պտտվող մոլորակ: Նրանցից մեկն արևից 10%-ով մեծ է: Կուկերը համեմատական է անցկացրել Լյուկ (Սկայուեքեր) Տատուինի հարազատ աշխարհի հետ. յուրաքանչյուր մայրամուտի ժամանակ երկու աստղ է հայտնվում:

17-ամյա պատանին պատմել է, որ դեռ չի որոշել՝ ինչով կզբաղվի դպրոցից հետո, բայց ծրագրերի մեջ է մտնում ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ուսումնասիրությունը: Կուկերը նախատեսում է ընդունվել Սթենֆորդ, Պրինսթոն կամ Մասաչուսեթսի համալսարան:

 

Աղբյուր՝ shesht.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ