Նիսիյամա Օնսեն Կեյունկան – աշխարհի ամենահին հյուրանոցը

Քանի՞ մարդ է եղել այս շենքում։ Տասնյակ, կամ գուցե հարյուր հազարավոր։ Չէ՞ որ Նիսիյամա Օնսեն Կեյունկան աշխարհի ամենահին հյուրանոցն է, որը դեռ շարունակում է հյուրեր ընդունել։

Նիսիյամա Օնսեն Կեյունկան (ճապոներեն անվանումը 西山温泉慶雲館) կարող է ծառայել ընտանեկան բիզնեսի իրական օրինակ, փոխանցվելով սերնդից սերունդ։ Հյուրանոցը հիմնադրվել է մեր թվարկության 705 թվականին և մինչ մեր օրերը 52 սերունդ անց այն մնում է նույն ընտանիքի ղեկավարության տակ։

Ապշեցուցիչ է, թե որքան իրադարձությունների, դարերի ու պատմական ցնցումների միջով է անցել այս հյուրանոցը։ Իհարկե, Նիսիյամա Օնսեն Կեյունկանը հաջողացրել է իր տեղադիրքով գտնվելով ոչ հեռու Ֆուձի(Ֆուձիյամա) հայտնի լեռից։  Մասնավորապես հենց դա է նպաստել հաստատության բարգավաճմանը բոլոր ժամանակներում․ կլինես ծագող արևի երկրի բնակիչ թե օտարերկրացի – յուրաքանչյուրը կցանկանար մեկ գիշեր անցկացնել բնության հրաշքին որքան հնարավոր է մոտ։

Բացի այդ, այս հաստատությունը ունեցել է իր ընդգծող յուրահատկությունը – անսահմանափակ քանակությամբ տաք ջրի առկայություն ցանկացած ժամանակ։  Բանն այն է, հյուրանոցի պատասխանատուները հիմնադրման հենց սկզբից օգտագործել են մոտակայքում գտնվող տաք աղբյուրների ջուրը։

Ավանդույթները խստորեն պահպանվում են․ մինչ օրս հյուրանոցի ամբողջ տաք ջուրը շարունակում է մատակարարվել նույն բնական աղբյուրներից։

Հյուրանոցի տնօրինությունը հարգանքով են վերաբերում իրենց բիզնեսի պատմությանը․ այսպես, մուտքի մոտ կարելի է տեսնել ցուցանակներ, որոնք տեղեկացնում են, որ կայսերական ընտանիքի անդամներ մնացել են հյուրանոցում տարբեր ժամանակներում։

 

Գտնվելով աշխարհի ամենահին հյուրանոցի ներսում անկարելի է պատկերացնել, որ Նիսիյամա Օնսենը արդեն 1315 տարի է սպասարկում է հյուրերին։ Դուք չեք տեսնի ճաքած ու քանդված պատեր, կամ տարիքի հետ պայմանավորված որևէ փոփոխություն։ Ինտերիերը արված է ավանդական ճապոնական ոճով փայտյա տարրերի մեծ քանակության օգտագործմամբ։ Բայց այստեղ դուք չեք տեսնի հեռուստացույցներ կամ WiFi սարքեր․ մարդիկ գալիս են այստեղ, որպեսզի մնան մենակ իրենց մտքերի և բնության հետ։

 

Ամրագրել համար և դիպչել պատմությանը կարող է ցանկացածը․ բավական է այցելել հյուրանոցների ամրագրմամբ զբաղվող ցանկացած հայտնի ծառայություն։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ